211652_close_icon
views-count3158 դիտում article-date 15:43 07-09-2021

Նոր Նորքի և Նորք-Մարաշի մի շարք հատվածներում գազամատակարարումը կդադարեցվի

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 8-ին, ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 9-ը, ժամը 20:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի մի շարք հասցեների գազամատակարարումը:

Այս մասին տեղեկացնում է  «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն՝ մանրամասնելով, որ կդադարեցվի հատկապես Նոր Նորքի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ զանգվածների, Նորքի 2-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 15-րդ, 17-րդ փողոցների և նրբանցքների, Արմենակյան, Հովսեփյան, Ամառանոցային, Նորքի այգիներ, Դավիթ Բեկի փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: 

Ընկերությունը խնդրում է պահպանել անվտանգության կանոնները:  

Նմանատիպ նյութեր