Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պետբյուջեի հարկային եկամուտները առաջին հինգ ամիսներին կգերակատարվեն 45 մլրդ դրամով. վարչապետ

Պետբյուջեի հարկային եկամուտները առաջին հինգ ամիսներին կգերակատարվեն 45 
մլրդ դրամով. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետբյուջեի հարկային եկամուտների մասով առաջին հինգ ամիսներին նախատեսել են ունենալ 715 միլիարդ դրամ, սակայն վստահ են, որ 45 միլիարդ դրամով կգերակատարեն նախատեսված  ցուցանիշը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ  մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացմանը:

«Մենք նախատեսել էինք մայիսին ունենալ 119,1 միլիարդ դրամի հարկային եկամուտներ, բայց կարող ենք վստահաբար ասել, որ այս օրն էլ ներառյալ մենք կունենանք 128,2 միլիարդ դրամի հարկային եկամուտներ, այսինքն՝ նախատեսվածից 9.1 միլիարդ դրամով ավելի:

Իսկ 2022 թվականի հունվար-մայիսին մենք նախանշել ենք ունենալ 715 միլիարդ դրամ եկամուտ, սակայն մենք վստահ ենք, որ առաջին հինգ ամիսների տվյալներով 45 միլիարդ դրամով կգերակատարենք այն ցուցանիշը, որը ի սկզբանե նախատեսված է եղել պետական բյուջեով: Ընդ որում, նախորդ տարվա առաջին հինգ ամիսների նկատմամբ 141 միլիարդ դրամով ավելի գումար կհավաքագրենք »,- ընդգծեց Փաշինյանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]