News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Արիզոնայի հիվանդանոցում 16 բուժքույրեր գրեթե միաժամանակ հղիացել են: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով CNN-ը:

Բուժհաստատության աշխատակցուհիները պնդում են, որ չեն պայմանավորվել միաժամանակ մայրանալ: Նրանք երեխաներին լույս աշխարհ կբերեն այս տարվա հոկտեմբերից մինչեւ 2019-ի հունվարը: Հիվանդանոցի ադմինիստրացիան էլ նշել է, որ վաղուց պատրաստվում է նման թվով աշխատակիցների ժամանակավոր հեռանալուն:

Բացի այդ՝ բուժքույրերին հղիության ընթացքում ազատել են որոշ պարտականություններից. նրանց թույլատրել են քիմիաթերապիա չանցկացնել եւ չաշխատել տուբերկուլյոզով հիվանդների հետ:

Կանանց խոսքով՝ իրենց դուր է գալիս միասին ճաշել: Հանուն հղի աշխատակիցների ճաշարանում ընդլայնել են ճաշացանկը՝ ավելացնելով թթու վարունգ եւ ձիթպտուղ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ