Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Պետք չէ շտապել, ժամանակից առաջ անցնել. Կամո Արեյանը Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին

Պետք չէ շտապել, ժամանակից առաջ անցնել. Կամո Արեյանը Տարոն Մարգարյանի 
հրաժարականի մասին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի ավագանու 3-րդ նստաշրջանի 5-րդ նիստին  ավագանու «Ելք» և «Երկիր ծիրանի» խմբակցությունները բարձրացրեցին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի քննարկվող հրաժարականի հարցը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Երևանի ավագանու «Ելք» խմբակցության  ղեկավար Դավիթ Խաժակյանը  նիստը վարող Կամո Արեյանին հարց ուղղեց, թե որքան դեռ պետք է շարունակի գործել այս ավագանին: «Տարոն Մարգարյանի հրաժարականի հարցով մենք մտահոգ ենք, այս փակ գործելաոճը չպետք է շարունակվի: Ես որևէ հարցում շտապողականություն չեմ ցուցաբերում, բայց գոնե Երևան համայնքի քաղաքացիները իրավունք ունեն իմանալու, թե դեռ որքան պետք է գործի այս ավագանին և քաղաքական ուժերն էլ պետք է հասկանան ինչ ժամկետներում առաջադրումներ կատարել»,-նշեց նա:

Հարցին ի պատասխան՝ Կամո Արեյանը  հորդորեց ժամանակից առաջ չանցնել: «Ես հասկանում եմ ձեր մտահոգությունը, բայց ձեր ելույթում կար պատասխան` չշտապել, ժամանակից առաջ չանցնել: Կարծում եմ, պետք է ապավինել այս կոչին»,-հավելեց Արեյանը:

Երևանի ավագանու հունիսի 26-ին նիստը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի փոխարեն վարում է փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ով նիստի սկզբում նշեց, որ Տարոն Մարգարյանը նիստին չի ներկայացել առողջական խնդիրների պատճառով:

Մամուլում մի քանի օր շրջանառվում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի հարցը: «Արմենպրես»-ի հետ զզրույցում Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը չէր հաստատել լուրը: FACT.tv-ն (First AntiCorruption TV, առաջին հակակոռուպցիոն ալիք)-ը հունիսի 25-ին  հրապարակել էր տեսանյութ, որտեղ փաստագրված ու ներկայացված է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ունեցվածքը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]