Մոսկվայի բանտում պահվող հայ վիրաբույժի խափանման միջոցը փոխվել է
ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի և այդ երկրում Հայաստանի դեսպանատան ջանքերի շնորհիվ, ՀՀ առողջապահության նախարարության հետ հաջողվել է հասնել հայ բժիշկ Գևորգ Ստեփանյանի խափանման միջոցի փոխարինմանը: Տեղեկանում ենք ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջից:
Նրա համար ոպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն` չհեռանալու պայմանով:
Հիշեցնենք, որ պլաստիկ վիրաբույժը պահվում էր Մոսկվայի Բուտիրյան բանտում: Նա մեղադրվում է բժշկական անփութության հետևանքով հիվանդի առողջությանը վնաս հասցնելու մեջ: Բժշկին ազատ արձակելու պահանջով ստորագրահավաք էր անցկացվում, որին միացել էին բազմաթիվ մարդիկ:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում