Thursday, 18 04 2024
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է

Նիկոլ Փաշինյանի կարևոր հայտարարությունը. երկիրը մտավ նոր փուլ

Նոր կառավարության համար ադապտացիոն շրջանը համարվում է ավարտված, և արդեն շատ լրջորեն պետք է զբաղվել բարեփոխումների լայնածավալ գործողություններով. կառավարության այսօրվա նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես կարծում եմ, որ մենք պետք է արձանագրենք բարեփոխումների մեր մեթոդաբանությունը՝ հաշվի առնելով Հայաստանում առկա քաղաքական իրողությունները: Ընդհանրապես ընդունված է ասել, որ բարեփոխումները, այսպես ասած, ցավոտ գործընթաց են: Բայց ես կածում եմ, որ այս տրամաբանությունից պետք է հրաժարվենք, որովհետև բարեփոխումների մեր ալգորիթմը պետք է լինի ընդարձակ երկխոսությունը հանրության հետ, համաձայնության հաստատումը այս կամ այն բարեփոխումների ուղղությամբ»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, որ Հայաստանում արդեն կա կառավարման նոր համակարգ, ուղիղ ժողովրդի կառավարում է երկրում, և բոլոր քայլերը պետք է բխեն այս տրամաբանությունից:

Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունն ուշագրավ է մի քանի տեսանկյունից։ Կառավարության գործունեության առաջին հարյուր օրը հիմնականում նվիրված է եղել նախկին համակարգի կոռուպցիոն բացահայտումներին: Համենայնդեպս, հասարակությունը կոնսոլիդացվել է հենց տեսարանների շուրջ։ Սա եղել է օրինաչափ, բնական գործընթաց, որովհետև հեղափոխությունը տեղի ունեցավ քրեաօլիգարխիկ համակարգի կազմաքանդման նշանաբանով, ու բացի այդ՝ կառավարությունը խնդիր է դրել վերադարձնել պետությունից գողացված ահռելի գումարները։

Այս շրջանը, որում չափազանց մեծ, նույնիսկ կարելի է ասել՝ ուղղորդող է եղել ԱԱԾ դերակատարությունը, Փաշինյանը համարում է ադապտացիոն փուլ՝ թերևս նկատի ունենալով այն հանգամանքը, որ պետական համակարգը կարիք ուներ ադապտացվելու հեղափոխական իրողություններին։ Առաջին փուլում սահմանվել էին այնպիսի նշաձողեր, որ մարդիկ ամեն նոր բացահայտումից հետո ծափահարում էին վարչապետին և ուժային կառույցներին՝ ըստ էության երկրորդական համարելով պետական մյուս մարմինների գործունեությունը։

Հիմա վարչապետն ազդարարում է երկրորդ փուլի մեկնարկը, որն օբյեկտիվորեն փոքրացնելու է գործադիր իշխանության ուժային բլոկի ֆունկցիոնալ նշանակությունը ու առաջին պլան է բերելու կառավարության կրեատիվ մոտեցումները։ Արդյո՞ք Փաշինյանը պատրաստ է կառավարության գործունեության նման տրանսֆորմացիայի, եթե հաշվի առնենք այն օբյեկտիվ հանգամանքները, որ շատերը դեռ իրական են համարում հակահեղափոխության ռևանշի վտանգը, մյուս կողմից՝ շեշտվում է, որ Փաշինյանի կառավարության թույլ տեղը կադրային քաղաքականությունն է։ Եթե առաջին պլան են գալիս բարեփոխումները, ապա նոր փուլի հիմնական դերակատարներ պետք է լինեն մարդիկ, ովքեր խորհրդանշում են ինստիտուցիոնալ նոր մոտեցումները, գաղափարները, ծրագրերը։ Կենսունակ թիմի հարցում մտահոգությունները փարատված չեն, մանավանդ՝ հետհեղափոխական առաջին ամիսներին հեղափոխության, այսպես կոչված, կադրային բազան ավելի նեղացել է՝ ընդարձակվելու, ընդլայնվելու փոխարեն։

Ուղիղ ժողովրդի իշխանության թեզը, որն այսօր դարձյալ բարձրաձայնվել է վարչապետի կողմից, բարեփոխումների իրականացման գործընթացում էական գործոն լինել չի կարող, որոշ դեպքերում նույնիսկ կարող է խանգարող հանգամանք դառնալ։ Բարեփոխումներ իրականացնելիս հանրային աջակցությունը շատ կարևոր է, սակայն ոչ թե հրապարակի ուղիղ մասնակցության, այլ գործընթացի լեգիտիմությունն ապահովելու տեսանկյունից։ Հրապարակը՝ իր դրական էներգետիկայով հանդերձ, էմոցիոնալ, պոպուլիստական է, ինչը որևէ կերպ չի կարող նպաստել ռեֆորմների ադյունավետությանը։

Հրաշալի ու ողջունելի է, որ Փաշինյանը կարևորում է ընդարձակ երկխոսությունը հանրության հետ, համաձայնության հաստատումը այս կամ այն բարեփոխումների ուղղությամբ։ Դա անհրաժեշտություն է, սակայն որակյալ քննարկումների ու ռացիոնալ կոնսենսուսի համար պետք է ստեղծվեն քաղաքական, մասնագիտական հարթակներ, որովհետև հրապարակը չի ենթադրում դիսկուրսի մշակույթ։

Առհասարակ բարեփոխումների փուլի մեկնարկը ենթադրում է որոշակի ձերբազատում հեղափոխական վարքագծից։ Ասվածն անշուշտ չի նշանակում հրաժարում հեղափոխության օրակարգից, ճիշտ հակառակը՝ ենթադրում է հեղափոխության արժեքների, արդյունքների ինստիտուցիոնալիզացիա, որը դրական էներգետիկան, լիցքերը փողոցներից ու հրապարակներից պետք է տեղափոխի պետական կառավարման ինստիտուտներ՝ ապահովելու համար կոնկրետ արդյունք։

Շատ կարևոր է, որ Նիկոլ Փաշինյանը, այսպես կոչված, անցումային փուլի ավարտը եզրափակում է հիմա՝ չսպասելով արտահերթ ընտրությունների անցկացմանը, որովհետև երկիրն իրապես բարեփոխումների անհրաժեշտություն ունի։ Սակայն դրա համար անխուսափելի են դառնալու կադրային որոշ փոփոխությունները. ի վերջո՝ բոլորը չեն կարողացել հաղթահարել ադապտացիոն արգելքները։

Մյուս կողմից՝ վերանայման անհրաժեշտություն ունի կառավարության գործունեության բնույթը։ Հրապարակը չի կարող համակարգ դառնալ. անհրաժեշտ է հավատարիմ մնալ հեղափոխության օրակարգին, բայց ձերբազատվել հեղափոխական էյֆորիայից։ Հակառակ պարագայում վիրտուալ կամ պսևդոհամակարգի (հրապարակի) առկայությունը խանգարելու է իրական համակարգի կայացմանը, որը մի կողմից՝ կչեզոքացնի պատմության անիվը հետ պտտեցնելու հակահեղափոխական բոլոր ռիսկերը, մյուս կողմից՝ կմարմնավորի համակարգային, ինստիտուցիոնալ բարեփոխումները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում