ՌԴ-ն արդեն 7-րդն է աշխարհում վարակվածների թվով․ 1 օրում մոտ 10,000 նոր դեպք կա

ՌԴ-ն արդեն 7-րդն է աշխարհում վարակվածների թվով․ 1 օրում մոտ 10,000 նոր դեպք կա

PanARMENIAN.Net - Ռուսաստանում մայիսի 2-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 9623 նոր դեպք է գրանցվել, տեղեկացնում է օպերատիվ շտաբը։ Սա մեկ օրում վարակվածների նոր ռեկորդ է։ ՌԴ-ում կորոնավիրուսով հիվանդների ընդհանուր թիվը հասել է 124,054-ի 85 շրջանում։

ՌԴ-ն 7-րդն է աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թվով։

Մեկ օրում մահացել է 57 հիվանդ, մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1222-ի։ Ապաքինվել է 1793, ընդհանուր՝ 15,013։ 10,819 մարդ շարունակում է բուժումը, գրում է «Վեդոմոստին»։

Նոր հիվանդացածների 46.6%-ը կլինիկական ոչ մի ախտանշան չի ունեցել։ Ըստ Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովայի՝ երկրում կրկնակի վարակման ոչ մի դեպք չի գրանցվել։

Մոսկվան շարունակում է առաջատարը մնալ վարակվածների թվով՝ 62,658 դեպք։

Աշխարհում կորոնավիրուսով վարակի ավելի քան 3․3 մլն դեպք է գրանցվել։ Մոտ 239,000 մարդ մահացել է, 1 միլիոնից ավելին՝ ապաքինվել։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---