211652_close_icon
views-count3973 դիտում article-date 23:50 16-04-2021

Շիրակի մարզի Թորոսգյուղի միջնակարգ դպրոցում դասասենյակ է բացվել Արցախյան 2-րդ պատերազմում զոհված 3 հերոս քաջորդիների անունով։. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 16-ին, Շիրակի մարզի  Թորոսգյուղի միջնակարգ դպրոցում դասասենյակ է բացվել Արցախյան 2-րդ պատերազմում զոհված հերոս քաջորդիների՝ Վաչագան Սարգսյանի, Արման Գրիգորյանի, Ալեք Ղուկասյանի անունով։

Դասասենյակի բացմանը ներկա են գտնվել  հերոսների ընտանիքների անդամները, համագյուղացիները, համայնքապետարանի ու զինկոմիսարիատի ներկայացուցիչները, համայնքի հոգևոր հայրը։

Թորոսգյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչներն իրենց սաների մասին հիշողություններով են կիսվել, աշակերտներնէլ ներկայացրել են պատերազմի դաշտում քաջորդիների կերտած  հերոսական պատումները։

20-ամյա Արման Գրիգորյանը ժամկետային զինծառայող էր, համալսարանում ուսումը կիսատ թողնելով՝ զորակոչվել էր Հայոց Բանակ։ Արցախյան 2-րդ պատերազմի առաջին օրից մասնակցել է ռազմական գործողությունների, զինակից ընկերների հետ ոչնչացրել է հակառակորդի դիրքերը, իր տանկի խոցումից հետո հաջողվել է ողջ մնալ և շարունակել մարտերը  Ֆիզուլիի և Հադրութի դիրքերում։ Զոհվել է հոկտեմբերի 13-ին՝ ականի պայթյունից։
 
24-ամյա Ալեք Ղուկասյանը դերասանական կրթություն ստանալուց հետո զորակոչվել էր Հայոց Բանակ։ Ծառայության ավարտին մի քանի օր էր մնացել, երբ սկսվել է պատերազմը։ Ալեքը կռիվ է մղել Ջրականում (Ջաբրայիլ), որտեղ էլ  ծանր վիրավորվել է։  Ալեքը մինչև վերջին շունչը պաշտպանել է իրեն վստահված 127-րդ դիրքը և այնտեղ էլ անմահացել է։
 
 30-ամյա Վաչագան Սարգսյանը աշխատում էր ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչությունում՝ որպես մաքսային ծառայող։ Նաառաջիններիցէր, որլսելովպատերազմիգույժը՝կամավոր մեկնել է ռազմաճակատ, կռվել ամենաթեժ կետերից մեկում՝ Ջաբրայիլում (Ջրական)։  Հայրենիքի նվիրյալը շարունակել է կռիվը նույնիսկ նահանջ հրամանից հետո՝ կյանքը  գիտակցաբար զոհելով հանուն հայրենի հողի պաշտպանության։
 
Արցախի հանրապետության նախագահի հրամանագրով ժամկետային  երկու զինծառայողները հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալներով, որոնք  միջոցառման ընթացքում ծնողներին է հանձնել Աշոցքի զինկոմիսարը։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր