Կոտայքի մարզում այսօր՝ հունվարի 15-ին, տղամարդ է հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխվել:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, գիշերը հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխվածը Նոր Հաճնի բնակիչ, 39-ամյա Վիգեն Շիրինյանն է: Ըստ լուրերի, նա վնասվածքները ստացել է տեղի եկեղեցու մոտ: