211652_close_icon
views-count1046 դիտում article-date 16:19 23-09-2019

Ղազախստանում չարտոնված հանրահավաքների ժամանակ մոտ 100 մարդ է բերման ենթարկվել

Սեպտեմբերի 21-ին Ղազախստանի մի շարք քաղաքներում չարտոնված հանրահավաքների ժամանակ ավելի քան 100 մարդ է բերման ենթարկվել, գրում է [url=https://ria.ru/20190923/1558993809.html?fbclid=IwAR1G0PlpcK_5uqMOkSCI21o29bjq77jxql4qEHP7viTuA7evwjHyl4yMgQ8]ria.ru[/url]-ն՝ Ղազախստանի ներքին գործերի նախարար Երլան Տուրգումբաևի հայտարարությանը հղումով: Հաղորդվում է, որ սեպտեմբերի 21-ին սոցիալական ցանցերում բողոքի ցույցի դուրս գալու կոչերով հանրությանը դիմել էր Ղազախստանում ծայրահեղական ճանաչված «Ղազախստանի ժողովրդավարական ընտրություն» շարժման առաջնորդ Մուխթար Աբլյազովը, որը բնակվում է Ֆրանսիայում: «Սեպտեմբերի 21-ին հանրահավաքների անցկացման վայրերում հերթապահություն են իրականացրել ոստիկանության ջոկատները: Միևնույն օրը բաժանմունքներ են տեղափոխվել շուրջ 100 մարդ, որոնցից 15-ը ենթարկվել են վարչական պատասխանատվության. 9-ը՝ վարչական կալանքի, 6-ը՝ վարչական տուգանքի, իսկ մնացած քաղաքացիների հետ իրականացվել են կանխարգելիչ աշխատանքներ. նրանք ազատ են արձակվել»,- լրագրողներին հայտնել է Տուրգումբաևը և հավելել, որ հանրահավաքները, ընդհանուր առմամբ, տեղի են ունեցել 7-8 քաղաքներում:

Նմանատիպ նյութեր