Ոստիկանությունը 115 հոգեհանգստի արարողություն է սպասարկել
«Երեկվա դրությամբ ոստիկանությունը 115 հոգեհանգստի միջոցառում է սպասարկել և պահպանվել է 20 հոգու սահմանափակման ռեժիմը»,-հայտնեց ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ժամանակ և հավելեց. « Պարետի ցուցումով մենք հանձնարարություն ստացանք հսկողություն կազմակերպել հուղարկավորություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ և սերտ համագորածկցելով տարածքային ինքնակառավարման մարմինների հետ 12 ժամ առաջ տեղեկատվություն հավաքեցինք այդ տնտեսվարող սուբյեկտներից միջոցառումների վերաբերյալ և պահպանում ենք ու պահպանելու ենք 20 հոգուց ոչ ավել հավաքվելու պահանջը:
Պարետի ցուցումը ստանալուց հետո 1381 հաղորդագրություն է ուղարկվել տնտեսվարող սուբյեկտներին՝ 1131-ը զվարճանքի և ժամանցի և 126-ը հոգեհնագստի սրահներին»:
Ոստիկանության պետի տեղակալը կառույցի աշխատանքները բաժանեց երկու փուլի: Առաջին փուլը սկսվել է փետրվարի 23-ից ոստիկանության պետի հրամանով, իսկ երկրորդ փուլը պարետատան ձևավորումից հետո: «Առաջին փուլում սկսեցինք Իրանից բեռնատարների ուղեկցումը Հայաստանի տարբեր տարածքներ: Խնդիրը կայանում էր նրանում, որ թույլ չտանք, որ վարորդները կոնտարկտի մեջ մտնեն ՀՀ քաղաքացիների հետ : Այս ժամանակահատվածում 489 ուղեկցում իրականացրեցինք խմբերով նշված վայրից դեպի նախանշված վայրը»,- նշեց Մհրյանը
«Արտակարդգ դրության հայտարարելու հետո մեր կայուն պահակակետերի թիվը ավելացավ 10 որվ և այդ գործողություները իրականացվում է 24 ժամյա ռեժիմով»,- հայտարարեց ոստիկանապետի տեղակալը և հավելեց. «Մենք իրականացնում ենք նաև ինքնամեկուսացվող մարդկանց հսկողությունը: Հասցեները ստանալուց հետո 4 ժամը մեկ հեռախոսակապով կապնվում ենք մեկուսացած քաղաքացիներին: Եղել են նաև մեկուսացման ռեժիմի խախտումներ:
Առողջապահության նախարարությունից պարբերաբար հայտնել են, որ ռեժիմի խախտում կա: Այդ դեպքում մենք կապնվում ենք քաղաքացուն և հորդորում, խնդրում ենք կատարել ինքնամեկուսացման պայմանները»:Մհրյանը թվեր չհրապարակեց, բայց նշեց, որ Երևանում և մարզերում կան մեկուսացված անձինք և ամեն օր ցուցակը ճշգրտում են առողջապահության նախարարության հետ:
«Պարետից ստացած մյուս հանձնարարությամբ 370 ցուցում ենք ուղարկել տնտեսվարող սուբյեկտներին, որպեսզի պահպանեն արտակարգ դրության ռեժիմը և դադարեցնեն իրենց աշխատանքը»,- տեղեկացրեց Մհրյանը: Փոխոստիկանապետը նաև հայտնեց, որ ոստիկանության հոսպիտալում 59 ՀՀ քաղաքացի է բուժվում կորոնավիրուսից, իսկ հիմա ցուցում ունեն, որ Իրանից կարևորե բեռները ուղեկցեն ճանապարհային ոստիկանության միջոցով: