ՀՀ գրադարանները 2 տարում 540 գիրք ու ամսագիր են ուղարկել ԱՄՆ Կոնգրեսի գրադարան

ՀՀ գրադարանները 2 տարում 540 գիրք ու ամսագիր են ուղարկել ԱՄՆ Կոնգրեսի գրադարան

PanARMENIAN.Net - Հայաստանի գրադարաններն ԱՄՆ Կոնգրեսի գրադարան են ուղարկել 540 անուն գիրք և ամսագիր, հայտնել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

«ԱՄՆ դեսպանությունն հպարտ է, որ աջակցում է Հայաստանի հետ մշակութային փոխանակման մի շարք յուրօրինակ նախաձեռնությունների: Օրինակ՝ 2005-ից դեսպանության Ամերիկյան կենտրոնն աջակցել է հայկական գրադարանների ու ԱՄՆ կոնգրեսի գրադարանի միջև իրականացվող գրքերի փոխանակման ծրագրին, և մենք ավելի քան 3740 անուն հայկական գիրք ենք առաքել՝ հարստացնելու Կոնգրեսի գրադարանի հայկական հետազոտական հավաքածուն», - ասված է գրառման մեջ:

Նշվում է, որ վերջին երկու տարում Հայաստանի ակադեմիական գրադարանները, մասնավորապես՝ Հայաստանի ազգային գրադարանը, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Հիմնարար գիտական գրադարանն ու Երևանի պետական համալսարանի գրադարանը Կոնգրեսի գրադարան են ուղարկել մի քանի հարյուր գրքեր, տեսասկավառակներ և ամսագրեր:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---