Reuters. Թուրքիան չի կանգնեցնի Եվրոպա գնացող սիրիացի փախստականներին28 փետրվարի 2020 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան Իդլիբում իր զինվորների զոհվելուց հետո որոշել է այլևս չկանգնեցնել դեպի Եվրոպա գնացող սիրիացի փախստականներին, փոխանցում է Reuters-ը` թուրք պաշտոնյային հղումով: Նշվում է, որ որոշումը կայացվել է փետրվարի 27-ի արտակարգ հավաքից հետ, որը ղեկավարել է նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը: Ըստ աղբյուրի՝ հավաքը կայացել է սիրիական Իդլիբում ավիահարվածների արդյունքում 33 թուրք զինվորի մահից հետո: Չնայած կանխատեսվում է Սիրիայից փախստականների նոր հոսք, սակայն թուրքական ոստիկանությունը հրահանգ է ստացել չկանգնեցնել նրանց՝ դեպի Եվրոպա ծովային և ցամաքային սահմանները հատելու գործընթացը: Սիրիացի փախստականներ այս պահին կան աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ հարևան Լիբանանում, Թուրքիայում, Հորդանանում: Միայն Թուրքիայում նրանց թիվը 3,6 մլն է: Եվրամիության անդամ երկրների ղեկավարները 2016-ին Թուրքիայի հետ համաձայնեցրել էին միգրացիոն պայքարի դեմ համատեղ պլանը: Ըստ դրա՝ Անկարան ֆինանսական օգնություն է ստանում երկրում փախստականներին պահելու համար: Թուրքիայի նախագահ Էրդողանը մի քանի անգամ սպառնացել էր ԵՄ-ին բացել դռները դեպի Եվրոպա գնալ ցանկացող փախստականների առաջ: Photo. Reuters Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի անգամ 1 երեխայի համար Մանկապարտեզներում կան նաև կրթական լրացուցիչ վճարովի ծառայություններ Տաթևի վանքի շրջակայքում պտղատու այգի է հիմնվում՝ ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների Ծրագրին կարող են մասնակցել բոլորը՝ այցելելով գործակալության կայք և ձեռք բերել անվանական ծառ` սեղմելով «Տնկել ծառ» կոճակը Տոնոյան․ Եթե երկրի ղեկավարը կախիչների որակը զննելու ժամանակ ունի, թող նաև հրթիռները «զննելու» ժամանակ գտնի Ըստ նրա, զննության արդյունքներով հօդս են ցնդել հրթիռներին տրված «անորակ», «անպիտան» և «ժամկետանց» որակումները Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Կուլիասը նշել է, որ ապրիլի 24-ին ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության «սև տարելիցը» |