Saturday, 20 04 2024
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ

Շիրխանյանը այսօր «կտրականապես հրաժարվել է դատական նիստին ներկայանալ». նիստը հետաձգվեց

Նորք-Մարաշի զինված խմբի գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց հետևյալ պատճառով՝ Դատապարտյալների հիվանդանոցից դատարան չէր ներկայացել ամբաստանյալ Վահան Շիրխանյանը: Հիվանդանոցների պատասխանատուների ստորագրությամբ արձանագրություն էր կազմվել, որ ամբաստանյալ Վահան Շիրխանյանը այսօր «կտրականապես հրաժարվել է դատական նիստին ներկայանալ»:

Վահան Շիրխանյանը բողոքել է միջգոտկային ցավերից: Ըստ բժիշկների կազմած արձանագրության՝ ներկայումս Վահան Շիրխանյանի ընդհանուր վիճակը գնահատվել է բավարար, նա կարող է մասնակցել դատական նիստին, բայց չի ցանկացել:

Նախագահող Արմեն Բեկթաշյանը հրապարակեց նաև փաստաբան Սիրուշ Աղվանյանի դիմումը՝ այսօրվա նիստը մինչև 13.00-ը հրապարակելու վերաբերյալ, քանի որ ինքը զբաղված է ներկայիս քաղաքացիական գործով: Դատարանը փաստաբաններ Աղվանյանի և Բաղդասարյանի բացակայությունը համարեց անհարգելի:

Վահան Շիրխանյանի շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարեց. «Տեղեկություններ դեռ չունեմ, թե այսօր ինչի ա շուտ ներկայացել իմ պաշտպանյալը, այն, որ նա կարող է մասնակցել դատական նիստերին, չի նշանակում, որ այսօր ի վիճակի է եղել ներկայանալու, ճանապարհն էլ նրան ֆիզիկական տառապանքներ է պատճառում: Եթե հնարավորություն ունենար, անպայման կներկայանար»:

Պաշտպան Ալումյանը նաև հայտարարեց, որ զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի և ամբաստանյալ Հայր Անտոնի միջև նրանց պաշտպանների բացակայության պայմաններում ներկայումս նստած է ոստիկան, որ այս երկու ամբաստանյալները չշփվեն: Այս երկու ամբաստանյալների շահերի միջև էական հակասություններ կան, բայց նրանց պաշտպանում են նույն փաստաբանները, ինչը փաստաբանության մասին օրենքի կոպիտ խախտում է:

Հայտարարությամբ հանդես եկավ նաև ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանը. «Ես երեկվանից հացադուլ եմ հայտարարել՝ պահանջելով փոխել իմ խափանման միջոց կալանավորումը՝ առողջական խնդիրների պատճառով, համաձայն չեմ ինձ առաջադրված մեղադրանքին»:

Դատարանը Հարություն Սարիբեկյանի խնդրին կանդրադառնա հաջորդ դատական նիստին, որը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում