▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ լրագրողական աշխատանքի հետևանքներն անկանխատեսելի են

 

Հայաստանյան լրատվամիջոցների և դրանց աշխատակիցների գործունեության միջավայրի ու խնդիրների, խոսքի ազատության վիճակի, ԶԼՄ-ների և լրագրողների իրավունքների խախտումների բազմաթիվ դեպքերի մասին հանրությանը պարբերաբար իրազեկում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, որտեղ և հավաքագրվում են այսօրինակ փաստերը: Երեկ կայքերից մեկում տարածվեց մի տեսանյութ, որը պատմում էր ներկայիս իրավապաշտպաններից երկուսի՝ մասնավորապես Մարինա Պողոսյանի և Մուշեղ Շուշանյանի աշխատելաոճի մասին, ինչպես նաև տեղեկություն տալիս լրագրողի հանդեպ կատարված ճնշումների, անհամաչափ ֆիզիկական ուժի և բռնության կիրառման վերաբերյալ: Տվյալ պարագայում լրագրողը կատարելով իր մասնագիտական պարտականությունները բախվել է ֆիզիկական բռնության ու իրավունքների խախտման հետ, որը բարեբախտաբար կարողացել է ժամանակին կանխել ոստիկանության օգնությամբ: Սակայն, նշված անձանց կողմից լրագրողի այս քայլին հաջորդել է շանտաժի, լրագրողի հեղինակազրկման, պատվի, հեղինակության արատավորմանը միտված գործողությունների ալիքը: Ավելի վաղ լրագրողի հասցեին ուղղված բազմաթիվ բանավոր սպառնացելքներին վերջինս ուշադրություն չդարձնելով կատարել է իր աշխատանքն ու բախվել կյանքին սպառնացող վտանգի հետ, իսկ տվյալ անձանց վրեժխնդրության նկատառումերը անմասն չեն թողել նույնիսկ լրագրողի ընտանիքի անդամներին: ԶԼՄ-ների և լրագրողների գործունեության համար անբարենպաստ միջավայրի մասին են վկայում նաև հաճախ արձանագրվող դեպքերը, երբ բարձրաստիճան պաշտոնյաները, քաղաքական գործիչները, իրավապաշտաններն ու այլ հայտնի անձինք արհամարհական, վիրավորական կամ նվաստացուցիչ արտահայտություններ են թույլ տալիս լրագրողների հասցեին, երբեմն էլ նրանց ճնշումների ենթարկելու փորձեր անում։ Սա ևս մեկ դեպք էր, որը հնարավորություն է տալիս առավել ամփոփ և ակնառու ներկայացնել լրագրողների ու ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրավունքների ակընհայտ խախտումների ընդհանուր պատկերը, որը երբեմն մնում է անպատասխան: 
Հավելենք, որ ներկա պահին լրագրողն իր հասցեին ուղղված շահարկման առարկա դարձած արտահայտությունների վերաբերյալ, որտեղ ակնհայտորեն փորձեր են կատարվում արատավորվել լրագրողի պատիվը, արժանապատվությունն ու բարի համբավը՝ կպաշտպանի իր իրավունքներն ըստ սահմանված կարգի: Նշենք նաև, որ լրագրողին աջակցելու հայտ են ներկայացրել քաղաքի մի շարք լավագույն իրավաբաններ, ինչպես նաև միջազգային կառույցներ: 
Ատոմ Գրիգորյան 

Հայաստանյան լրատվամիջոցների և դրանց աշխատակիցների գործունեության միջավայրի ու խնդիրների, խոսքի ազատության վիճակի, ԶԼՄ-ների և լրագրողների իրավունքների խախտումների բազմաթիվ դեպքերի մասին հանրությանը պարբերաբար իրազեկում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, որտեղ և հավաքագրվում են այսօրինակ փաստերը:

Երեկ կայքերից մեկում տարածվեց մի տեսանյութ, որը պատմում էր ներկայիս իրավապաշտպաններից երկուսի՝ մասնավորապես Մարինա Պողոսյանի և Մուշեղ Շուշանյանի աշխատելաոճի մասին, ինչպես նաև տեղեկություն տալիս լրագրողի հանդեպ կատարված ճնշումների, անհամաչափ ֆիզիկական ուժի և բռնության կիրառման վերաբերյալ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Տվյալ պարագայում լրագրողը կատարելով իր մասնագիտական պարտականությունները բախվել է ֆիզիկական բռնության ու իրավունքների խախտման հետ, որը բարեբախտաբար կարողացել է ժամանակին կանխել ոստիկանության օգնությամբ:

Սակայն, նշված անձանց կողմից լրագրողի այս քայլին հաջորդել է շանտաժի, լրագրողի հեղինակազրկման, պատվի, հեղինակության արատավորմանը միտված գործողությունների ալիքը:

Ավելի վաղ լրագրողի հասցեին ուղղված բազմաթիվ բանավոր սպառնացելքներին վերջինս ուշադրություն չդարձնելով կատարել է իր աշխատանքն ու բախվել կյանքին սպառնացող վտանգի հետ, իսկ տվյալ անձանց վրեժխնդրության նկատառումերը անմասն չեն թողել նույնիսկ լրագրողի ընտանիքի անդամներին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԶԼՄ-ների և լրագրողների գործունեության համար անբարենպաստ միջավայրի մասին են վկայում նաև հաճախ արձանագրվող դեպքերը, երբ բարձրաստիճան պաշտոնյաները, քաղաքական գործիչները, իրավապաշտաններն ու այլ հայտնի անձինք արհամարհական, վիրավորական կամ նվաստացուցիչ արտահայտություններ են թույլ տալիս լրագրողների հասցեին, երբեմն էլ նրանց ճնշումների ենթարկելու փորձեր անում։

Սա ևս մեկ դեպք էր, որը հնարավորություն է տալիս առավել ամփոփ և ակնառու ներկայացնել լրագրողների ու ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրավունքների ակընհայտ խախտումների ընդհանուր պատկերը, որը երբեմն մնում է անպատասխան: 

Հավելենք, որ ներկա պահին լրագրողն իր հասցեին ուղղված շահարկման առարկա դարձած արտահայտությունների վերաբերյալ, որտեղ ակնհայտորեն փորձեր են կատարվում արատավորվել լրագրողի պատիվը, արժանապատվությունն ու բարի համբավը՝ կպաշտպանի իր իրավունքներն ըստ սահմանված կարգի:

Նշենք նաև, որ լրագրողին աջակցելու հայտ են ներկայացրել քաղաքի մի շարք լավագույն իրավաբաններ, ինչպես նաև միջազգային կառույցներ: 

Ատոմ Գրիգորյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին