Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

ԱԱԾ Էրեբունու բաժանմունքի նախկին պետն ու օպերլիազորը Հնդկաստանի քաղաքացուց 17 հազար 700 դոլար են շորթել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանում գտնվող նստավայրում Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ շարունակվեց ԱԱԾ երկու աշխատակիցների ու նրանց օժանդակած երրորդ անձի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ ՀՀ ԱԱԾ երկու պաշտոնատար անձ, նախնական համաձայնության գալով, շորթմամբ  Հնդկաստանի Հանրապետության քաղաքացուց պահանջել և ստացել են առանձնապես խոշոր չափերով գումար, ինչպես նաև, դուրս գալով իրենց լիազորությունների շրջանակից, էական վնաս են պատճառել անձանց իրավունքներին և պետության օրինական շահերին:

Ըստ առաջադրված մեղադրանքների` Էդիկ Ափոյանը, զբաղեցնելով ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության Էրեբունու բաժանմունքի պետի պաշտոնը, նախապես տեղեկացված լինելով, որ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի Սանդիպ Կաուշիկը ֆինանսապես ապահովված է և հայրենիքում իրավապահ մարմինների հետ խնդիրներ ունի, նախնական համաձայնության է եկել նույն բաժնի օպերլիազոր Գևորգ Գաբրիելյանի հետ` Ս. Կաուշիկից առանձնապես խոշոր չափերով գումար ստանալու հարցի շուրջ:

Այդ նպատակով Գ. Գաբրիելյանը 2019թ.  հուլիսի 24-ին այցելել է Ս. Կաուշիկի բնակարան, որտեղ, դուրս  գալով իր լիազորությունների շրջանակից, ապօրինի գործողություններ է կատարել. առանց համապատասխան վարույթի առկայության և առանց արձանագրման զննել է Ս. Կաուշիկին պատկանող իրերը՝ համակարգիչը, հեռախոսը, փաստաթղթերը և հայտնել է, թե  Հնդկաստանի Հանրապետության իրավապահ մարմիններից գրություն է ստացել ՀՀ-ից նրան արտաքսելու վերաբերյալ:

Այնուհետև Գ. Գաբրիելյանը Ս. Կաուշիկին, ինչպես նաև բնակարանում գտնվող Հնդկաստանի Հանրապետության ևս երկու քաղաքացու ուղեկցել է ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության Էրեբունու բաժանմունքի պետ Էդիկ Ափոյանի աշխատասենյակ: Վերջինիս հետ, Ս. Կաուշիկի իրավունքներն ու օրենքով պաշտպանվող շահերը ոտնահարելու, ՀՀ-ից նրան արտաքսելու, վերջինիս կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության մասնակցության վերաբերյալ կեղծ ապացույցներ ստեղծելու և քրեական պատասխանատվության ենթարկելու սպառնալիքով,  շորթմամբ պահանջել են 50  հազար ԱՄՆ դոլար: Նրանք ձեռնաշղթա են հագցրել Կաուշիկին, վերցրել են նրա և ընկերների անձնագրերը ու ստացել են Կաուշիկի համաձայնությունը՝ պահանջված 50 հազար դոլարը տալու վերաբերյալ:

Հաջորդ օրը Գ. Գաբրիելյանը հանդիպել է Կաուշիկին, նրանից ստացել է 7900 դոլար: Կաուշիկն ասել է, թե պահանջված 50 հազար դոլարը տալ ի վիճակի չէ, համաձայնության են եկել 20 հազար դոլարի  շուրջ:

Գաբրիելյանը հեռախոսով նույն պահին խոսել է իր պետ Ափոյանի հետ, ապա Կաուշիկից պահանջել է ևս 8 հազար դոլար:

Հուլիսի 30-ին Գաբրիելյանը Մարտիրոսյանի հեռախոսով զանգել է Կաուշիկին, պահանջել է գումարը, վերջինս ասել է, թե գումարի մնացած մասը փոխանցել է ծանոթի միջոցով: Գնացել են հիվանդանոցում գտնվող ծանոթի մոտ, վերջինս ասել է, թե իր մոտ գումար չկա: Հիվանդանոցում տեղի ունեցած խոսակցությունից ոչինչ չպարզելով՝ Գաբրիելյանն ու Մարտիրոսյանը, ըստ մեղադրանքի, Կաուշիկին ու նրա հնդիկ ծանոթին տեղափոխել են Աղավնատուն գյուղ: Ժամը 20-ի սահմաններում բահեր են տվել նրանց, ստիպել են գերեզմանափոսեր փորել և ասել են՝ եթե Կաուշիկը գումարը չտա, հաջորդ օրը նրանց բերելու են նույն  տեղը…

Այնուհետև հուլիսի 31-ին Կաուշիկի ծանոթից՝ հիվանդանոցում գտնվող Հնդկաստանի քաղաքացուց ստացել են ևս   4800 ԱՄՆ դոլար:

Վերջին հաշվով, ըստ մեղադրանքի, Հնդկաստանի քաղաքացի Կաուշիկից հափշտակել են 17 հազար 700 ԱՄՆ դոլար:

ԱԱԾ նախկին պաշտոնատար անձանց՝ Էդիկ Ափոյանին և Գևորգ Գաբրիելյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, իսկ նրանց օժանդակելու համար Գոռ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 1-ին մասով և 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:

Ամբաստանյալների խափանման միջոցը կալանավորումն է: Դատարանում ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչել:

Դատական այս նիստում դատարանը հարցաքննեց տուժող Սանդիպ Կաուշիկին:

Նա հայտնեց, որ Հայաստան է եկել ռեստորանային բիզնեսով զբաղվելու համար: 2019 թվականի հուլիսի 24-ին իր բնակարան է եկել Ռաջվիլի ծանոթ Գևորգ Գաբրիելյանը: Իր բնակարանում էին  իր հայրենակիցներ Սունիլը, Ռաջվիլը, վերջինիս ծանոթուհի Լիլիթը: Գևորգն ասել է, որ ԱԱԾ աշխատակից է, ցույց է տվել համապատասխան վկայական: Նա իրենց հետ խոսում էր անգլերեն: Ասել է, թե պետք է ստուգի իրենց բոլորի փաստաթղթերը, իր համակարգիչը, հեռախոսը, տանը եղած… ամբողջ գումարը: Սունիլն ասել է, թե փոքր երեխա ունի, եթե ընտանիքի բոլոր անդամների փաստաթղթերը ներկայացնի, կինը կանհանգստանա, նա բերել ու ներկայացրել է միայն անձնագիրը:

Ինքը գնացել է հարևան սենյակ՝ փաստաթղթերն ու գումաը բերելու: Իր հետ այդ սենյակ է մտել նաև Ռաջվիլն ու խորհուրդ է տվել տանը եղած ամբողջ գումարը ցույց չտալ ԱԱԾ աշխատողին, առաջարկել է տանը եղած գումարի մի մասը պահ տալ Լիլիթին, ով հաջորդ օրը գումարը կվերադարձնի:

Ըստ տուժող Կաուշիկի՝ ինքը տանը եղած գումարներից Լիլիթին է տվել 3700 դոլար ու 300 հազար դրամ: Փաստաթղթերի հետ միասին Գևորգին է ներկայացրել 5 հազար դոլար: Տանը մնացել է ևս 1900 դոլար: Գևորգը պահանջել է փաստաթղթերն ու գումարը դնել պոլիէթիլենային տոպրակի մեջ, ասել է, թե գնալու են ԱԱԾ գրասենյակ, դա էլ իրենց հետ են տանելու: Իրենց հետ տարել են նաև իր դյուրակիր համակարգիչը:

ԱԱԾ տվյալ գրասենյակի մուտքի մոտ իրենցից վերցրել են հեռախոսները: Գնացել են պետի աշխատասենյակ, Գևորգն իրեն  ծանոթացրել է պետի՝ Էդիկի հետ: Նրա առաջ՝ սեղանին դրված էին փաստաթղթեր, Գևորգը նրան է ներկայացրել իր փաստաթղթերը: Պետը հարցրել է, թե ինքը Հայաստանում ինչ գործունեություն է ծավալում: Նա իրեն ասել է, թե Դելիի ոստիկանության կողմից ծանուցում են ստացել՝ իրեն արտաքսելու վերաբերյալ:

Ըստ տուժողի՝ ինքը խնդրել է, որ իրեն ցույց տան Դելիից ստացված ծանուցագիրը, բայց ցույց չեն տվել: Պետը՝ Էդիկը, հարցրել է՝ ինչքան գումար ունի ինքը իր հաշիվներում՝ հնդկական, հայկական ու Դուբայի: Նա ասել է, թե տեղեկացված է, որ ինքը խաղում է «Շանգրիլա» խաղատանը , մի գիշերվա մեջ կարող է շուրջ 20 հազար դոլար տանուլ տալ:

Ըստ տուժողի՝ ինքը ԱԱԾ աշխատղների հետ խոսել է խնդրող տոնով, ասել է, որ խաղատանը երբեք այդքան գումար տանուլ չի տվել, այդքան գումարով երբեք խաղատուն չի գնացել: Իր վրա գոռգոռացել, իրեն վախեցրել են: Ինքը անընդհատ խնդրում էր, կրկնում էր, որ առձեռն երբեք այդքան գումար մոտը չի ունեցել կամ խաղատանը նման գումարով չի խաղացել: Նորից ինքը խնդրել է, որ ցույց տան Դելիից ստացված ծանուցագիրը, ասել է, թե ինքը փետրվարին է եկել Հայաստան և որևէ իրավական խնդիր չունի Հնդկաստանում, իրեն նույնիսկ կարող են «դեպորտ» անել:

Իր վրա ավելի են բարկացել, Գևորգն իր ձեռքերին հետևից  ձեռնաշղթա է հագցրել, իր վրա գոռացել, վախի մթնոլորտ են ստեղծել: Ասել են, թե իրեն Հայաստանում 10 տարով «կփակեն» թմրանյութերի կամ այլ շինծու գործով:

Գևորգն իրեն կարգադրել է, որ գնա, կանգնի պատի մոտ:

Պարզվել է, որ ԱԱԾ աշխատողներն իր ծանոթ Ռաջվիլին ասում են «Ջոյ»: Էդիկն ասել է, թե Ջոյն իրենց ընկերն է, ինքը կարող է խդիրներ ունենալու դեպքում նրան դիմել: Ինքը չէր հասկանում, թե ինչ է կատարվում, ու Ջոյին հարցրել է՝ ի՞նչ են ուզում ինձանից: Ջոյն էլ ասել է, թե նրանց գումար պիտի տա:

Ջոյն առանձին խոսում էր Էդիկի հետ, հետո՝ իր հետ: Առանձին խոսելու համար կամ սենյակից դուրս էին գալիս կամ գնում, դռան մոտ էին խոսում:

Ջոյն ասել է, թե նրանց 50 հազար դոլար պիտի տա: Ինքն էլ ասել է, թե այդքան գումար չունի: Այն պահից, երբ իր ձեռքերին ձեռնաշղթա հագցրին ու սկսեցին գոռգոռալով խոսել իր հետ, վախի մթնոլորտ էր տիրում, ինքը չէր հասկանում, թե այդ ի՞նչ է կատարվում ԱԱԾ գրասենյակում:

Երբ պնդել է, թե 50 հազար դոլար տալ չի կարող, Ջոյը Էդիկի հետ առանձնացել, հետո իրեն ասել է, թե համաձայն են, որ ինքը 20 հազար դոլար տա, իսկ Սունիլը՝ 10  հազար: Նրանք պահանջել են, որ այդ գումարը տալուց անմիջապես հետո ինքը Հայաստանից գնա որևէ հարևան երկիր, մի քիչ մնա, որոշ ժամանակ անց վերադառնա: Դա բացատրել են նրանով, իբր՝ Դելիին պատասխանելու են, թե  ինքը Հայաստանում չէ: Ինքն ասել է, թե Հայաստանից գնալ չի կարող, ռեստորան ունի, չի կարող թողնել-գնալ: Նրանք ասել են՝ դու գումարը տուր, հետո կտեսնենք:

Ըստ տուժողի՝ ինքը Գևորգին ասել է, թե գումարը հաջորդ օրը կտա: Գևորգը հարցրել է՝ ինչո՞ւ վաղը, հենց հիմա: Ինքն ասել է, թե արդեն երեկո է, բանկերը չեն աշխատում, բանկոմատից այդքան գումար չի կարող կանխիկացնել: Գևորգն ասել է, թե կարող են գնալ օդանավակայան, այնտեղ բանկերի մասնաճյուղեր կան, բանկոմատներ կան: Նրանք իր տանից վերցրած 5 հազար դոլարն ու իր անձնագիրը պահել են, չեն վերադարձրել, համակարգիչն են միայն վերադարձրել, ասել են՝ վաղը կհանդիպենք:

Էդիկն ասել է, որ առավոտյան ժամը 10-ին գումարն արդեն իրենց մոտ պիտի լինի:

Հաջորդ օրը՝ հուլիսի 25-ի առավոտյան, Ռաջվիլ-Ջոյը եկել է իր տուն, որ գումարը վերցնի, տանի Էդիկին տա: Ինքն ասել է, թե առանց անձնագրի բանկերն իրեն գումար չեն տա: Ջոյը զանգել է, քիչ անց Գևորգը եկել, բերել է իր անձնագիրը: Ինքը վերցրել է տանը եղած 1900 դոլարը, Թումանյան փողոցի բանկերից մեկում ստացել է ևս 6000 հազար դոլար: 7900 դոլարը Ջոյի ներկայությամբ տվել է Գևորգին: Ջոյին խնդրել է, որ նախորդ օրը Լիլիթին իր տված 3700  դոլարն ու 300 հազար դրամը վերադարձնեն, որպեսզի դա էլ տա Գևորգին: Երբ 7900 դոլարը տվել է Գևորգին, նա բարկացել է, որ գումարն իրենց պահանջած ամբողջ գումարը չէ, նա ասել է՝ պետի հետ պիտի խոսեմ: Զանգել, խոսել է՝ ինքը ենթադրում է՝ Էդիկի հետ է խոսել, հետո իրեն հարցրել է՝ մնացածը ե՞րբ կտա: Ինքն ասել է՝ երկուշաբթի՝ հուլիսի 29-ին: Էդիկն ասել է, թե ևս 8 հազար դոլար պիտի ավելացնի:

Գևորգը գնացել է, ինքն ու Ջոյը գնացել են Լիլիթի տան մոտ, նրան չեն գտել, գնացել են «Դալմա»: Այնտեղ է եկել Լիլիթը, ասել է, թե հենց այդ պահին գումարը տալ չի կարող, բայց կտա: Ինքը Ջոյին խնդրել է, որ նա Լիլիթից վերցնի նրա մոտի գումարը:

Շաբաթ օրը՝ հուլիսի 27-ին, Ջոյն ասել է, թե Լիլիթի մոտի գումարը վերցրել ու տվել է ԱԱԾ աշխատողներին, կարող է հաշվել՝ 4300 դոլարը տվել է: Ուրեմն երկուշաբթի իրեն մնացել էր նրանց տալ 3700 դոլար:

Երկուշաբթի ինքը Ջոյին հարցրել է՝ գումարն ինչպես փոխանցի: Ջոյը կազմակերպել է՝ իր տուն է եկել իր հայրենակից Ջասպրիտը, ինքը մնացած գումարը տվել է նրան, նա հաշվել ու տարել է:

Հաջորդ օրը՝ հուլիսի 30-ին, զանգել է Գևորգն ու հարցրել է՝ գումարը փոխանցել ե՞ս: Ինքն ասել է՝ այո, ասել է՝ ում միջոցով, ինչքան: Գևորգը քիչ անց նորից է զանգել, ասել է, թե Ջասպրիտը ոչ մի գումար չի փոխանցել: Ինքը զանգել է Ջոյին ու իմացել է, որ նա վթարի է ենթարկվել, «Հերացի» հիվանդանոցում է: Ինքը գնացել է նրա հիվանդանոց: Ջասպրիտն էլ է եկել, Գևորգն ու Գոռն էլ են եկել: Գոռին առաջին անգամ այնտեղ է տեսել: Ջասպրիտը բոլորի ներկայությամբ ասել է, թե ինքը ոչ մի գումար չի տվել նրան: Ինքը վատ է զգացել: Պնդել է, որ ամբողջ գումարը տվել է:

Իրեն ու Ջասպրիտին նստեցրել են մեքենա Հերացու վրա: Ժամը 19-ը կլիներ: Գևորգն ասել է՝ սարսափ ֆիլմեր տեսե՞լ եք, այսօր կտեսնեք: Նա անգլերեն է ասել: Իր հեռախոսը վերևցրել ու անջատել է: Ժամը 20-ի սահմաններում հասել են ինչ-որ գյուղ: Մի ծեր կին կար, նրան «տատիկ» էին ասում: Իրեն ու Ջասպրիտին բահեր են տվել ու ասել են՝ փոս փորեք: Ասել են՝ ձեզ համար եք փորում, ձեզ թաղելու ենք, եթե գումարը չտվիք: Իրեն ասել են՝ դու խոշոր ես, քեզ համար ավելի մեծ փոս փորի…

Ըստ տուժողի՝ մոտ 90 րոպե գտնվել են այդ գյուղում: Գևորգն ընթացքում անընդհատ զանգում, Էդիկի հետ էր խոսում: Ինքը Ջոյի հետ է խոսել, ասել է՝ Լիլիթի մոտի գումարը անպայման տար տուր, թե չէ մեծ խնդիրներ կունենանք: Նրանք ասել են, թե առավոտյան շենքի մոտի տեսախցիկներով ստուգելու են՝ Ջասպրիտը իր տուն եկե՞լ է, թե՞ չէ: Ժամը 22-ին վերադարձել են Երևան: Գոռն իր հետ մոտեցել է բանկոմատին, իր քարտի հաշիվը բացել են՝ 300-400 դոլար էր մնացել, դա չեն կանխիկացրել:

Ինքը գնացել է իր ռեստորան ու այնտեղ աշխատող տեղացիներին պատմել է, թե ինչ պատմության մեջ է ընկել: Իրեն խորհուրդ են տվել անպայման դիմել ոստիկանություն:

Առավոտյան ինքը գնացել է ԱԱԾ գրասենյակ, մանրամասն հայտնել է տեղի ունեցածի մասին: Հուլիսի 31-ին ինքը դիմում է գրել, դրանից հետո իրավապահներն են զբաղվել, ինքն այլևս ոչնչից տեղյակ չէ…

Պատասխանելով մեղադրողի հարցերին՝ տուժողն ասաց, թե Գևորգի հետ հանդիպել է մի քանի անգամ, իսկ Էդիկի ու Գոռի հետ՝ մեկական անգամ: Ռաջվիլ-Ջոյի հետ հանդիպել է Հայաստանում՝ Շանգրիլա խաղատանը: Ծանոթացել, շփվել են: Սունիլին ճանաչել է մոտ հինգ տարի, նա իր ընկերն է եղել, Ջասպրիտին ճանաչել է Ջոյի միջոցով: Ներկայումս ինքը այս գործին առնչված իր համերկրացիների հետ չի շփվում:

Պատասխանելով պաշտպանական կողմի հարցերին՝ տուժողն ասաց, որ ենթարկվել է իր տուն եկած Գևորգին, ներկայացրել է փաստաթղթերը, համակարգիչը, հեռախոսն ու գումարը, քանի որ նա ներկայացել էր որպես ԱԱԾ աշխատակից, ինքն ինչպե՞ս կարող էր չենթարկվել: Նրա գործողություններն իրեն ինչ-որ տեղ կասկածելի էին թվացել, բայց ինքը մտածում էր՝ կգնան ԱԱԾ գրասենյակ ու ամեն բան կպարզեն…

Իր վերաբերյալ Դելիում այդ ժամանակ գործ չէր քննվում, ինքը Դելիում խնդիրներ չուներ… Պատահել է՝ իրեն ու ընկերներին այնտեղ  ձերբակալել էին, բայց պարզվել է, որ խնդիր չկա, ինքը մեղավորություն չի ունեցել և վստահ էր, որ Հնդկաստանում իր վերաբերյալ ոչ մի գործ չի քննվում, դրա համար էր պահանջում իրեն ցույց տալ Դելիից ուղարկված ծանուցագիրը…

Տուժողի հարցաքննությունը չավարտվեց: Նրան դեռ հարցեր պիտի ուղղեն ամբաստանյալների շահերի պաշտպանները, ամբաստանյալներն ու դատարանը:

Դա տեղի կունենա հաջորդ նիստին՝ մարտի 11-ին:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում