Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Գյուղական կյանքի և ավանդույթների ամենամյա փառատոնը» կնպաստի գյուղական համայնքների զարգացմանը

«Գյուղական կյանքի և ավանդույթների ամենամյա փառատոնը» կնպաստի գյուղական 
համայնքների զարգացմանը

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գյուղական կյանքի և ավանդույթների ամենամյա փառատոն»-ի հիմնական նպատակն է  աջակցել գյուղական համայնքների զարգացմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14-ին կայացած ասուլիսում այս մասին ասացին փառատոնի կազմակերպիչները:

«Փառատոնը լուծում է կարևորագույն խնդիր՝  հնարավորություն  է տալիս գյուղացիներին իրենց աշխատանքի արդյունքը ցուցադրել:  Այն երկխոսություն է ստեղծում բնակիչների և արտադրողների միջև»,-ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը:

Նրա խոսքով՝ այսօր պետական քաղաքականությունը ուղղորդվում է երկու ուղղություններով՝ ներգրավել ներդրողներին և խթանել նաև կոմերցիոն գյուղատնտեսությունը: Եվ պետական օժանդակության գործիքները նպատակաուղղված են, մասնավորապես, փոքր և միջին տնտեսությունների օժանդակմանը:

«Արդեն 4-րդ տարին է, ինչ մեկնարկում է  փառատոնը: Տարեցտարի մեծանում է դրա մասնակիցների աշխարհագրությունը: Եթե 2014-ին մասնակցում էր ընդամենը 50 ֆերմերային խումբ, ապա այս տարի թիվը 100-ից ավելի է: Այս փառատոնի շնորհիվ սպառողը հանդիպում է արտադրողին: Ստեղծվում են բավականին մեծ կապեր, գտնում են շուկաներ»,-ասաց «Կանաչ արահետ» ՀԿ նախագահ Նունե Սարուխանյանն ու հավելեց, որ փառատոնին կներկայացվի գյուղատնտեսական մթերքների լայն տեսականի, ինչպես նաև ձեռագործ իրեր:

«Մենք ուրախ են՝ աջակցելու այս փառատոնին: Ուրախ ենք ներկայացնելու օրգանական գյուղատնտեսությունը Հայաստանում: Այն մեծ հնարավորություն է տեղացի արտադրողներին՝ ներկայացնելու իրենց արտադրանքը»,-ասաց  Օրգանական գյուղատնտեսություն աջակցության նախաձեռնություն Դրամաշնորհային ծրագրի թիմի ղեկավար Դեյվիդ Մուքենհուբերը:

Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանի խոսքով՝ Երևանի քաղաքապետարանը կարևորում է միջոցառումային զբոսաշրջության զարգացումը Երևանում: «Փառատոնը, տարեցտարի ընդլայնելով աշխարհագրությունը, իր ուրույն տեղն է ունենում զբոսաշրջության մեր օրացույցում: Փառատոնի շնորհիվ քաջալերում են գյուղացիների արտադրանքը»,-ասաց նա ու հավելեց, որ փառատոնի ընթացքում կանցկացվեն նաև մրցանակաբաշխություններ:

Նրա խոսքով՝ փառատոնն անցկացվում է հենց մայրաքաղաքում: Դրա շնորհիվ համաքաղաքացիներին մոտեցնում ենք գյուղական կյանքին: Փառատոնին սպասվում է 15000 այցելու:

Փառատոնը  կանցկացվի սեպտեմբերի 16-ին Անգլիական այգում:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]