Հուլիսի 8-ին «Ձյունիկ սառնարանի» շենքը կպայթեցվի

Հուլիսի 8-ին «Ձյունիկ սառնարանի» շենքը կպայթեցվի

PanARMENIAN.Net - Հուլիսի 8-ին՝ ժամը 17:00-ին, կիրականացվեն Երևանի Արշակունյաց 9/2 հասցեում տեղակայված «Ձյունիկ սառնարանի» շենքի պայթեցման եղանակով փլեցման աշխատանքներ, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

«Պայթեցման աշխատանքների ընթացքում բնակչության անվտնագությունն ապահովելու համար ժամը 16:30-ից մինչև 17:30-ն ընկած ժամանակահատվածում Ագաթանգեղոսի փողոց - Գրիգոր Լուսավորչի փողոց, Ագաթանգեղոսի փողոց - Արշակունյաց պողոտա - Քրիստափորի փողոց, Քրիստափորի փողոց - Սևանի փողոց - Արշակունյաց պողոտա հատվածներում կսահմանափակվեն ճանապարհային երթևեկությունն ու բնակչության տեղաշարժը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Շենքի փլեցման մասին հայտարարվել էր ավելի վաղ, սակայն հուլիսի 1-ին նախատեսված պայթեցումը հետաձգվել էր։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---