Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱԺ-ում հրավիրվել է արտահերթ նիստ՝ քննարկելու Համաներման մասին հարցը:
«Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին խնդրեց հասարակությանը ներկայացնել, թե այս համաներումը ինչով է աննախադեպ:
«Ինչո՞ւ են ընտրվել հենց մինչև 3 տարեկան երեխա ունեցող անձինք, որովհետև 3-ն էլ է անչափահաս, 4-ն էլ, 5-ն էլ: Այդ թիվը վերցվա՞ծ է միջազգային փորձից»,- հետաքրքրվեց պատգամավորը:
Ի պատասխան՝ Արտակ Զեյնալյանն ասաց, որ մինչև 3 տարեկան երեխա ունենալու հանգամանքը միջազգայնորեն ընդունված թիվ է:
Մանրամասները՝ տեսանյութում: