Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՖՖ Մրցավարական կոմիտեն որոշումներ է կայացրել մի քանի ակումբների վիճարկումների վերաբերյալ

ՀՖՖ Մրցավարական կոմիտեն  որոշումներ է կայացրել մի քանի ակումբների վիճարկումների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կայացել է ՀՖՖ Մրցավարական կոմիտեի նիստը, որի ընթացքում քննարկվել են «Նոա» և «Արարատ» ակումբների կողմից համապատասխանաբար «Նոա»-«Արարատ» և «Արարատ-Արմենիա-Լոռի» հանդիպումների ընթացքում տեղի ունեցած որոշակի դրվագների վերաբերյալ վիճարկումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Ֆեդերացիայի տարածած հաղորդագրությունում ասվում է. «Դիտելով  և մանրամասն ուսումնասիրելով 11.09.2020-ին կայացած «Նոա»-«Արարատ» հանդիպման 88-րդ րոպեին գրանցված դրվագի տեսագրությունը՝ Մրցավարական կոմիտեի անդամները որոշեցին, որ խաղային տվյալ իրավիճակում «Արարատ» թիմի ֆուտբոլիստը սեփական տուգանային հրապարակում խախտում է խաղի կանոնները, և մրցավարը պետք է անմիջապես նշանակեր 11-մետրանոց հարված, սակայն դա անում է 11 վայրկյան անց:

Ըստ այդմ՝ ՀՖՖ Մրցավարական կոմիտեն որոշեց մասնակիորեն բավարարել «Արարատ» ՖԱ վիճարկումը: Ըստ ՀՖՖ մրցավարական կոմիտեի՝ մրցավարը կայացրել է ճիշտ որոշում՝ նշանակելով 11-մետրանոց հարված օգնականի ցուցումով, քանի որ «Արարատ» թիմի ֆուտբոլիստը մրցակցի նկատմամբ խախտում էր կատարել սեփական տուգանային հրապարակում: Մրցավարը թույլ է տվել մեթոդական սխալ՝ որոշումը կայացնելով 11 վայրկյան ուշացումով:

Քննարկելով և մանրամասն ուսումնասիրելով 11.09.2020-ին կայացած «Արարատ-Արմենիա»-«Լոռի» հանդիպման 52:24 րոպեին տեղի ունեցած դրվագը և հաշվի առնելով հանդիպման մրցավարների տեսուչի զեկուցագիրը՝ ՀՖՖ Մրցավարական կոմիտեն որոշեց, որ հանդիպման մրցավար Շահեն Աղայանը կայացրել է սխալ որոշում՝ խաղային վերոնշյալ դրվագում չնշանակելով 11-մետրանոց հարված»:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am