Thursday, 25 04 2024
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ

«Գերմանիայի խոստումները մնացին խոստումներ». հայ-գերմանական հարաբերությունների վիճակը Փաշինյան-Մերկել հանդիպումից առաջ

Եվրոպայի առաջատար երկրներից մեկի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) հետ Հայաստանի հարաբերություններում վերջին 2-3 տարիներին որոշ աշխուժություն է նկատվում: Ցավոք, հայ-գերմանական փոխհարաբերությունների ակտիվությունը կարծես թե առայժմ քաղաքական ժեստերի մակարդակից առաջ չի անցել ու չի տեղափոխվել փոխգործակցության զարգացման պրակտիկ հարթություն:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջին պաշտոնական այցը Հարավային Կովկաս, այդ թվում՝ Հայաստան, իհարկե, պատմական իրադարձություն էր: Դրանից ամիսներ անց՝ 2019 թ. հունվարին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կանցլեր Մերկելի հրավերով պատասխան պաշտոնական այցով մեկնեց ԳԴՀ, որտեղ գերմանական և հայկական կողմերի միջև տեղի ունեցան բարձր մակարդակի բանակցություններ, քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք կարևոր հարցեր:

Այս տարին ևս մեկնարկում է հայ-գերմանական ակտիվ շփումներով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի օր անց աշխատանքային այցով կմեկնի Գերմանիա, որտեղ կմասնակցի փետրվարի 14-16-ին կայանալիք Մյունխենի անվտանգության ամենամյա համաժողովին: Բայց մինչ այդ Հայաստանի կառավարության ղեկավարը Բեռլինում հանդիպում կունենա ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ: Այս մասին տեղեկացնում է Գերմանիայի դաշնային կառավարության պաշտոնական կայքը՝ նշելով հետևյալը. «Հանդիպմանը քննարկման առանցքում կլինեն երկկողմ հարաբերություններին, տնտեսական հարցերին ու արտաքին և անվտանգային քաղաքականությանը վերաբերող թեմաները»:

https://www.1in.am/assets/uploads/2018/09/%5EAB7BF6B52010BC9285628F819EC0575808EC7921B2C47FB261%5Epimgpsh_fullsize_distr.jpg

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Բեռլինի ազատ համալսարանի դոցենտ, հայագետ Ժիրայր Քոչարյանը։

– Պարոն Քոչարյան, այսօր ի՞նչ վիճակում են Հայաստան-Գերմանիա հարաբերությունները՝ հաշվի առնելով վերջին երկու տարիների փոխայցելությունները:

– Ուզում եմ ազնիվ գտնվել և ասել, որ Մերկելի՝ Հայաստան կատարած այցելությունից ես որևէ արդյունք չտեսա: Դուք կարո՞ղ եք ասել, թե ինչ արդյունքի հասանք: Ես որևէ շահ ո՛չ Հայաստանին, ո՛չ Գերմանիային չտեսա, թեև կցանկանայի, որ Հայաստանի հարաբերությունը Գերմանիայի հետ ավելի զարգանար, որովհետև Գերմանիան Եվրամիության առաջատար երկրներից մեկն է՝ Ֆրանսիայի հետ միասին: Բայց Հայաստանը պետք է ունենա նախօրոք պատրաստված և մշակված ծրագիր, որպեսզի ներկայացնի: Ամեն ինչ կախված է հենց Հայաստանից, որ հետաքրքրի եվրոպական երկրներին և հատկապես Գերմանիային: Ես այդպես եմ մտածում:

– Լուրջ մակարդակ կա՞ երկու երկրների հարաբերություններում, թե՞  դրանք  զուտ դեկլարատիվ, գեղեցիկ հայտարարություններով են սահմանափակվում:

– Ես շատ չեմ խորացել այս հարցի մեջ: Նաև գիտեմ, որ Հայաստանն ունի ներքին խնդիրներ հեղափոխությունից հետո և նախ պետք է այդ խնդիրները լուծի: Իսկ հայ-գերմանական հարաբերություններում, դժբախտաբար, այդպիսի շոշափելի արդյունք մինչև հիմա չեմ տեսել:

– Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո նաև Գերմանիան էր պատրաստակամություն հայտնել աջակցելու Հայաստանում սկսված ռեֆորմներին: Ոչ մի քայլ այս ուղղությամբ Գերմանիայի կողմից չե՞ք տեսել:

– Գոնե ես չեմ տեսել: Միակ բանը, որն այս կողմից-այն կողմից լսում եմ, և որն, իհարկե, կապ չունի երկու երկրների հարաբերությունների հետ, կապված է Գերմանիայի մուտքի արտոնագրի հետ: Անցյալում, երբ Հայաստանի քաղաքացին դիմում էր Գերմանիայի վիզա ստանալու համար, շատ դժվարություններ էին հարուցում: Իսկ հիմա ավելի հեշտացել է: Բայց սա խնդիր չի լուծում մեր երկկողմ հարաբերություններում: Ես կուզենայի, որ ավելի շատ քաղաքական, տնտեսական հարաբերությունները զարգանային: Դա չեմ տեսնում:

– Այսինքն՝ առևտրատնտեսական լուրջ համագործակցություն չկա՞ երկկողմ հարաբերություններում:

– Գոնե ես չեմ տեսնում, բայց նորից ասում եմ՝ ամեն ինչ Հայաստանի ձեռքերում է: Հայաստանը պետք է մշակված ծրագիր ներկայացնի, որ գերմանական տարբեր ընկերություններ, կազմակերպություններ ներդրումներ անեն Հայաստանում: Կուզեի, որ տնտեսական, քաղաքական և տեխնիկական ոլորտներում վերելք լիներ: Ճիշտ է, հեղափոխությունը Հայաստանում տեղի ունեցավ, և դա դրական ընդունվեց Եվրամիության անդամ երկրների կողմից, բայց Հայաստանն ունի ներքին շատ խնդիրներ և նախևառաջ այդ խնդիրները պիտի լուծի, հետո նոր փորձի հարաբերություն ստեղծել այլ երկրների հետ:

– Ամեն պետության հետ հարաբերություն, այդ թվում՝ Հայաստանի համար, իր առանձնահատկությունն ու կարևորությունն ունի: Գերմանիայի հետ հարաբերությունների զարգացումը կոնկրետ ի՞նչ օգուտներ կարող է տալ Հայաստանին: Գերմանիան, որպես գործընկեր, ինչո՞վ կարող է օգտակար լինել:

– Օրինակ՝ ես, Գերմանիայում ապրելով, կցանկանայի, որ հատկապես զարգանային երկու երկրների տնտեսական հարաբերությունները, արտահանում-ներմուծումը զարգանար, տեխնիկական, գիտական ոլորտներում զարգացում լիներ: Բայց ես դա չեմ տեսնում: Գոնե ինձ ներկայիս մակարդակը չի բավարարում: Եվ դա ոչ միայն Գերմանիայի հետ է կապված, այլև Հայաստանը մշակված ծրագիր, քաղաքականություն չունի այս ուղղության վերաբերյալ:

– Բայց դա կախված չէ՞ նաև Գերմանիայի հետաքրքրություններից: Որքանո՞վ է առաջնահերթ մեր տարածաշրջանը Գերմանիայի համար: Լուրջ հետաքրքրություններ կա՞ն: Այնպիսի հետաքրքրություններ, ինչպիսիք մեր տարածաշրջանում ունեն, օրինակ, Ռուսաստանը, Միացյալ Նահանգները:

– Անշուշտ, Եվրամիությունն՝ ընդհանրապես և մասնավորապես՝ Գերմանիան չունեն այդ կշիռը, ինչ Միացյալ Նահանգները կամ Ռուսաստանը բնական պաշարների, ռազմական ներուժի տեսակետից: Ամերիկան ջանում է ազդեցություն ունենալ Կովկասում, բայց առայժմ դա տեղի չի ունենում: Այս իմաստով հեռանկարային են հարաբերությունները Եվրամիության ու մասնավորապես Գերմանիայի հետ հատկապես տնտեսական, գիտական, համալսարանական, տեխնիկական և այլ ոլորտներում: Իսկ դրա համար առաջին հերթին Հայաստանը պիտի ցանկություն ցույց տա, ծրագիր ներկայացնի: Ես այդպես եմ մտածում:

Եվրամիության երկրների հետ հարաբերություն ստեղծելը՝ լինի Գերմանիան, Նիդեռլանդները թե այլ երկիր, մեզ համար շատ ավելի կարևոր է, քան նրանց: Նրանք անպայման մեր կարիքը չունեն: Մե՛նք ունենք նրանց կարիքը: Դրա համար մենք պետք է ավելի պատրաստված լինենք, ավելի շատ ուսումնասիրենք, ավելի լավ ծրագրեր ունենանք ներկայացնելու, նրանց հետաքրքրությունը Հայաստանի ուղղությամբ գրգռելու: Իրենք առանց Հայաստանի հանգիստ կարող են ապրել, ու այդպես շատ երկրներ կան:

– Արդեն անդրադարձանք Գերմանիայի քաղաքական, տնտեսական կշռին Եվրոպայում: Մի քիչ ավելի աշխարհաքաղաքական տեսանկյունից նայենք հարցին: Վերջին 4-5 տարիներին, երբ սկսվեց Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու՝ Բրեքսիթի պրոցեսը, Միացյալ Նահանգներում իշխանության եկավ «ոչ ավանդական» մոտեցումներ ունեցող Թրամփը, և սկսեցին ավելի ակնհայտ դառնալ տարաձայնությունները, հակասությունները Միացյալ Նահանգների և Եվրամիության առաջատար երկրների միջև, շատ արդիական դարձան խոսակցությունները միաբևեռ աշխարհակարգի փլուզման և բազմաբևեռ աշխարհի ձևավորման մասին: Գերմանիան, Ձեր կարծիքով, կարո՞ղ է դառնալ գերտերություն այս նոր աշխարհակարգում:

– Ես Գերմանիայի իշխանավորների կամ պաշտոնատար անձանց կողմից հայտարարություններ նման հավակնությունների մասին չեմ լսել: Միայն այսօր լսեցի Ֆրանսիայի նախագահ Մակրոնի ելույթը: Հարցը Եվրոպայի զինվորական պաշտպանության մասին էր: Ասում էր, որ Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո Ֆրանսիան մնում է Եվրոպայի միակ երկիրը, որն ունի միջուկային զենք: Ասում էր, թե «հույսներս մեզ վրա պիտի դնենք», և հրավիրում էր ԵՄ մյուս երկրներին, որ գան, մասնակցեն այդ պրոցեսին: Այսինքն՝ եվրոպացիները հիմա մտածում են, որ հույսը չդնեն միայն Միացյալ Նահանգների վրա, այլ իրենք կազմակերպեն իրենց պաշտպանությունը: Գերմանիայի կողմից ես որևէ բան չեմ լսել:

– Մյուս կարևոր հարցը կապված է Հայաստան-Եվրամիություն համագործակցության հետ: 2018 թ. օգոստոսին Անգելա Մերկելը Երևանում խոսել էր Հայաստանի և ԵՄ-ի միջև 2017 թ. ստորագրված փաստաթղթի՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) մասին և ասել, թե Գերմանիան կանի ամեն ինչ, որպեսզի համաձայնագրի շրջանակում առկա հնարավորություններն օգտագործվեն, և Հայաստանը խորացնի համագործակցությունը Եվրամիության անդամ բոլոր երկրների հետ: Գործնական քայլեր այս երկու տարիների ընթացքում տեսե՞լ եք:

– Հենց դա պիտի ասեի: Ո՛չ, ես չեմ տեսնում, որ այդ խոստումները սկսում են իրականանալ: Այդ խոստումները մնացին խոստումներ: Ու շատ եմ զարմանում, որ Հայաստանի կողմից այդ առթիվ բողոք կամ հիշեցում չեղավ Գերմանիային՝ բա ձեր խոստումներն ի՞նչ եղան:

– Կարծում եք՝ այս հարցը կքննարկվի՞ Փաշինյանի ու Մերկելի առաջիկա հանդիպմանը:

– Ես հուսով եմ, որ կքննարկվի: Դա կախված է նրանից, թե արդյոք մեր վարչապետը նորից հարցի առարկա կդարձնի և կպահանջի՞, որ այդ խոստումների մի մասը գոնե իրականանա: Շատ լավ կետ հիշեցրիք: Մենք՝ հայերս, միշտ պիտի հետամուտ լինենք, պահանջենք: Հեռու չքաշվենք, չամաչենք: Պիտի միշտ պահանջենք ու մեր մշակած ծրագրով պատրաստ լինենք:

– Իսկ տեղում լոբբիստական ջանքեր պետք չե՞ն:

– Ո՞ւմ կողմից: Խնդրի հետ կապ չունի, բայց որպես տեղեկություն ձեզ ասեմ. տեղի հեռուստատեսությամբ երկու-երեք անգամ հաղորդում հեռարձակվեց, և ցուցադրեցին մի բան, որ իրականության հետ բնավ կապ չունի, և ինձ թվում էր, որ կարծես Թուրքիայի և Ադրբեջանի պատվերն են կատարում այդ հեռուստաընկերությունները: Եվ որքան գիտեմ՝ բացի իմ բողոք-նամակից, ուրիշներն այդ հարցով չզբաղվեցին: Մենք այստեղ չունե՛նք այդ լոբբիստական ուժը: Օրինակ՝ 2016 թվականին, երբ Հայոց ցեղասպանությունը ճանաչվեց Գերմանիայի Բունդեսթագի կողմից, այնտեղ խոստումներ եղան, որոնք այդպես էլ չիրականացան: Էլ չեմ ասում այն մասին, որ Մերկելը, նրա տեղակալն ու արտաքին գործերի նախարարը թողեցին հեռացան Բունդեսթագի սրահից, որ իրենք մասնակից չլինեն այդ քվեարկությանը: Երկու-երեք շաբաթ անց պաշտոնական խոսնակն ասաց, թե սա քաղաքական որոշում էր, իրավական որոշում չէր: Այդ նույն որոշման մեջ կետ կար առ այն, որ տնտեսական միջոցներ կտրամադրվեն, որպեսզի Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրվի, պատմաբաններն այդ հարցով զբաղվեն: Դա էլ տեղի չունեցավ: Առհասարակ գերմանացի պատմաբանները շատ չեն զբաղվել Հայոց ցեղասպանության խնդրով: Մենք ցեղասպանության և մարդու իրավունքների հարցերով զբաղվող իրավապաշտպան կազմակերպություններ ունենք և այդ ուղղությամբ ենք աշխատում:

Օրինակ՝ մենք դժվարություն ունենք, որ Հայոց ցեղասպանությունը նաև դպրոցներում դասավանդվի: Մինչև այսօր այդ բանը տեղի չի ունեցել: Միայն Պոտսդամի և Զաքսեն-Անհալթի երկրատարածքներն են զբաղվում այդ հարցով: Երբ մենք դիմում ենք, մեզ ասում են, որ այդ խնդիրը, այդ ուսումնական ծրագիրը կապ ունի տեղի խորհրդարանների հետ. չէ՞ որ Գերմանիան դաշնային պետություն է, ուրեմն ամեն մի երկրամաս իր խորհրդարանն ունի: Ասում են՝ դրանք պետք է որոշեն, ոչ թե մենք: Այսպիսով, այս խնդիրները, որ որոշել ու թղթի վրա գրել են, չեն կատարում, և մենք այդ լոբբիստական ուժը, որ ասում եք, չունենք այստեղ: Ամերիկահայերը, ֆրանսահայերը ուրիշ են: Հետո մյուս կողմից էլ՝ պիտի հաշվի առնել այն փաստը, որ այսօր Գերմանիայում ապրում են 3 միլիոնից ավելի թուրքեր կամ Թուրքիայից եկած քաղաքացիներ, որոնց մեծամասնությունը թուրք են: Նրանք մտել են գերմանական տարբեր կուսակցությունների մեջ, արդեն մեծ ուժ են ներկայացնում ու խանգարում են նման հարցերին: Եվ սա վերաբերում է ոչ միայն մեզ, այլև հույներին, ասորիներին, քրդերին: Այսինքն՝ թուրքերը կարողանում են չեզոքացնել նման ջանքերը, և լոբբիստական այն աշխատանքը, որ մենք տեսնում ենք ԱՄՆ-ում կամ Ֆրանսիայում, առայժմ չունենք Գերմանիայում: Հայերը Գերմանիայում ցրված են ապրում և դեռևս կայունացած չեն որպես համայնք: Դեռ երկար ժամանակ կտևի, մինչև որ այստեղի հայ համայնքը կայունանա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում