Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ծագումով հայ ամերիկացի հայտնի օպերային երգչուհի (կոնտրալտո), 1960-80-ական թթ. երգել է «Մետրոպոլիտեն» օպերայում եւ Նյու Յորքի օպերային թատրոններում (մահ.՝ 2012 թ.):

*           1933 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Զորայր Խալափյանը՝ հայ գրող, արձակագիր եւ դրամատուրգ (մահ.՝ 2008 թ.):

*           1934 թ. օգոստոսի 1-ին Երեւանում սկսվեց Հայաստանի գրողների միության առաջին համագումարը։

*           1903 թ. օգոստոսի 1-ին ծնվել է  Գուրգեն Մահարին (Գուրգեն Գրիգորի Աճեմյան)՝ հայ բանաստեղծ, արձակագիր, գրականագետ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1965 թ.)։

*           1917 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Ժակ Հակոբյանը՝ բանաստեղծ: Նրա ստեղծագործության հիմնական թեման հայրենաբաղձությունն է, կարոտի, «նահանջի» մոտիվները։

*           1917 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լեւոն Բաբայանը՝ հայ պատմաբան:

*           1946 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Արաքս Մանսուրյանը՝ հայ օպերային երգչուհի, սոպրանո։            Կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Մանսուրյանի եւ նկարիչ Մհեր Մանսուրյանի քույրն է, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանի մայրը։

*           1956 թ. օգոստոսի 1-ին ծնվել է  Անուշավան Դանիելյանը՝ հայ քաղաքական գործիչ ,1994 թ. նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ:

*           1936 թ. օգոստոսի 1-ին մահացել է դերասան Հովհաննես Աբելյանը՝ հայ դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ։

*           1938 թ. օգոստոսի 1-ին մահացել է սովետական դիվանագետ Ալեքսանդր Բեկզադյանը՝ հեղափոխական գործիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր (1913)։ 1920 թ. նոյեմբերին նշանակվել է ՀԽՍՀ արտաքին գործերի ժողկոմ, 1926-1930 թթ. եղել է Անդրֆեդերացիայի Ժողկոմխորհի նախագահի տեղակալ եւ առեւտրի ժողկոմ։ 1930-1934 թթ. ԽՍՀՄ դեսպանն էր Նորվեգիայում, իսկ 1934-1937-ին՝ Հունգարիայում։

*           1953 թ. օգոստոսի 1-ին մահացել է Գաբրիել Հարությունյանը՝ հայ խորհրդային բժշկապատմաբան, մանկաբարձ-գինեկոլոգ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1953), ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ (1944)։

*           1959 թ. օգոստոսի 1-ին մահացել է Արտաշես Բաբալյանը՝ հայ բժիշկ, հասարակական-քաղաքական գործիչ, հրատարակիչ, դաշնակցական կուսակցության անդամ։ Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության կառավարության անդամներից մեկը, Հայաստանի առաջին եւ երկրորդ խորհրդարանների անդամ։ 1919 թ. հոկտեմբերի 31-ից 1920 թ. մայիսի 5-ը եղել է սոցիալական ապահովության նախարար։

*           1964 թ. օգոստոսի 1-ին մահացել է Գրիգոր Ամիրյանը՝ հայ հեղափոխական գործիչ, մասնակցել է Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության ստեղծմանը։

Մ. Ա.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am