ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Օրեր առաջ Աբխազիայում դաժանորեն ծեծի են ենթարկել հայազգի ոստիկանի։
Օգոստոսի 20–ին երեկոյան Սուխումիի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են ավտոմեքենա, որի ղեկին եղել է 1992 թ.–ին ծնված Այնար Ավիձբան, հաղորդում է
abkhazeti.info–ն։
Загружается новость ... "Лево"
Ճանապարհային ոստիկանության աշխատակից Ալբերտ Զեբելյանն արձանագրություն է կազմել, որում նշվել է, որ վարորդը մեքենան վարել է առանց տեխնիկական անձնագրի։ Ավիձբան չի առարկել։
Սակայն օգոստոսի 21–ին, երբ Զեբելյանը տուն է վերադարձել, շենքի բակում նրան սպասելիս են եղել Ավիձբան և անհայտ մի անձ, ովքեր ծեծել են ոստիկանության աշխատակցին։ Զեբելյանը վնաստվածքներ է ստացել դեմքի, գլխի շրջանում։
Բժիշկների հաղորդմամբ, Զեբելյանն ունի բազմաթիվ վնասվածքներ, պոկված է նաև նրա ականջը։ Նա այժմ գտնվում է հիվանդանոցում։–0–