211652_close_icon
views-count21168 դիտում article-date 20:29 31-07-2019

Երևանում 42-ամյա վարորդի կողմից Volkswagen Tuareg մակնիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկված 67-ամյա հետիոտնը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 31-ին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում մահացել է Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ՝ 67-ամյա Ծովինար Պ-ն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը իիվանդանոց էր տեղափոխվել հուլիսի 20-ին Երևանի Պարույր Սևակի և Ռուբինյանց փողոցների խաչմերուկում վրաերթի ենթարկվելու հետևանքով։ Այդ օրը, ժամը 22։10-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ՝ 42-ամյա Արթուր Կ-ն իր վարած Volkswagen Tuareg մակնիշի 35 VD 926 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել Ծովինար Պ-ին, ով տեղափոխվել էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Սեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել էր բաժանմունք, որտեղից ժամանել էր հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այսօր Ա. Թևոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և հարուցված քրեական գործը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։ [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր