Բաժիններ՝

Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում. 2 տան տանիքներն ամբողջությամբ այրվել են

Սեպտեմբերի 18-ին, ժամը 16:46-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում այրվում են տների տանիքներ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում են Հայթաղ գյուղի Մենուա փողոցի երկու տների տանիքներ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:22-ին, մարվել՝ 17:57-ին:

Ամբողջությամբ այրվել են երկու տների տանիքները և մեկ այլ տան տանիք՝ մասամբ (ընդհանուր 700 քմ): Տուժածներ չկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս