Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Արդշինբանկի» մասնաճյուղում 33-ամյա տղամարդն ավազակային հարձակում է կատարել

«Արդշինբանկի» մասնաճյուղում 33-ամյա տղամարդն ավազակային հարձակում է 
կատարել

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Տաշիրի բաժինը հունվարի 14-ի հաղորդում է ստացել, որ «Արդշինբանկի» մասնաճյուղում ավազակային հարձակում է կատարվել և մասնաճյուղում պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողը հարձակվողին վնասազերծել է։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը Տաշիրի բնակիչ, 33-ամյա տղամարդուն բանկի մասնաճյուղից բերման ենթարկեց բաժին։
Պարզվել է, որ դանակով զինված տղամարդը մտել էր Տաշիրի Երևանյան փողոցի բանկ, աշխատակցուհիներից մեկին սպառնացել էր ու փող պահանջել։

Ոստիկանության ծառայողն ու մասնաճյուղի կառավարիչն անմիջապես մոտեցել են հարձակվողին, ոստիկանը կիրառել է ձեռնամարտի հնարքներ և համատեղ նրան գցել են գետնին։ Այդ ընթացքում հարձակվողի ձեռքից դանակն ընկել է։ Այն դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է։ Ավազակային հարձակման փաստով տարածքային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել։ Ոստիկանությունից քննչական բաժին ներկայացված տղամարդը ձերբակալվել է։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]