Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Փրկարարներն ավտոմեքենաներ են դուրս բերել արգելափակումից

Փրկարարներն ավտոմեքենաներ են դուրս բերել արգելափակումից

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը փետրվարի 5-ին, ժամը 15:35-ին  ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի «Տառերի պուրակ» կոչվող հատվածից դեպի Բյուրական գյուղ տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Ղ. և 1 ուղևոր):

Փտրվարի 5-ին, ժամը 03:38-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Գյուլբենկյան փողոցի թիվ 31ա շենքի մոտակայքում գտնվող ավտոմեքենան հետևի անիվներով հայտնվել է փոսի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել փոսից: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]