Բաժիններ՝

Թրամփը երկարացրեց Իրանից նավթի մատակարարումների արգելքի գործողությունը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 31-ին երկարացրել է այն արգելքի գործողությունը, որն ավելի վաղ դրվել էր Իրանից նավթի ու նավթամթերքի մատակարարումների վրա: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Հրամանագրում պտության ղեկավարը վստահություն է հայտնել, որ աշխարհում բավականաչափ նավթ կա, որպեսզի հնարավոր լինի այդ ոլորտում անհիվանդագին դադարեցնել համագործակցությունն Իրանի հետ:

«Ես եկա այն եզրակացության, որ աշխարհում այլ երկրների կողմից, բացի Իրանից, բավականաչափ նավթ ու նավթամթերք է արտադրվում, որպեսզի թույլ տրվի զգալիորեն կրճատել օտարերկրյա ֆինանսական կազմակերպությունների կողմից Իրանից նավթի ու նավթամթերքի գնումները»,- նշել է պետության ղեկավարը: ԱՄՆ-ի ղեկավարը խոստացել է «ուշադիր հետեւել իրադրությանը»: Մինչդեռ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին նախօրյակին հայտարարելէ, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի սպառնալիքներից: Նա նշել է, որ իրանցի ժողովուրդը հաստատակամություն ու տոկունություն կդրսեւորի ամերիկյան պատժամիջոցների դեմ հանդիման, որոնք նա որակել է «ամերիկացիների կողմից կեղեքման» նոր փուլ:

Ընդսմին Ռոուհանին չի բացառել, որ ժողովուրդը հաջորդ մի քանի ամսվա ընթացքում խնդիրներ կունենա, որոնց սրությունը մեղմացնելու համար կառավարությունը կձեռնարկի առկա բոլոր հնարավորությունները: Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ն իր նպատակներին չի հասնի Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելով, դրանց պատճառով ոչ մի նոր բան տեղի չի ունենա:

«Իրանի դեմ պատժամիջոցների հարցում Վաշինգտոնի տնտեսական եւ հատկապես քաղաքական նպատակներն իրագործել չի հաջողվի: Շատ քիչ հավանական է, որ ԱՄՆ-ն իր տնտեսական խնդիրները կիրագործի պատժամիջոցների հաշվին, իսկ այն բանի հավանականությունը, որ այդ պատժամիջոցների քաղաքական նպատակները կիրագործվեն, ընդհանրապես չկա»,- ասել է Զարիֆը:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը դուրս է գալիս միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ համաձայնագրից եւ վերականգնում է Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ պատժամիջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ: ԱՄՆ-ը օգոստոսի 7-ից վերականգնել է Իրանի դեմ պատժամիջոցների մի մասը: Ավելի էական պատժամիջոցները, որոնք կընդգրկեն նավթի արտահանումը, սպասվում են նոյեմբերի սկզբին: Վեցյակի մնացած անդամները դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի այդ քայլին: Վաշիգնտոնի եվրոպական գործընկերները հայտարարել են, որ մտադիր են պահպանել Իրանի հետ կնքված գործարքի պայմանները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս