×


Անժելա Սարգսյանը՝ կնոջ կյանքը ե՛ւ դժվարացնող, ե՛ւ հեշտացնող ուղու մասին

Լոս Անջելեսում բնակություն հաստատած դերասանուհի Անժելա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել՝ նշելով, որ «բոլոր ժամանակներում թյուր կարծիք է եղել, թե կյանքն ավելի հեշտ է գեղեցիկ կնոջ համար»։

«Չգիտեմ, արդյո՞ք նայել եք մեդալի մյուս կողմը... Ուզում եմ բարձրաձայնել՝ որպես անհամեստ անձ։ Արդեն 10 տարուց ավելի, որպես բանական էակ, աշխատում եմ ներքին գեղեցկության վրա՝ հավատալով Աստվածաշնչի վարդագույն էջերին։ Կնոջը զարդարող ամենազորեղ զենքը բարությունն է: Կնոջ կյանքը ե՛ւ դժվարացնող, ե՛ւ հեշտացնող միակ ուղին անցնում է իմաստության ճանապարհով։ Իսկ համբերատարությունը կարող է լրացնել եւ ավելի զորեղ դարձնել այս 2 հատկությունները։ Ցավոք սրտի, մարդիկ միայն արտաքինն են տեսնում»,-նշել է Անժելան:

Անժելա Սարգսյանը


Հիշեցնենք, նրա նախորդ գրառումներից մեկը վերաբերում էր հայրիկին: «Իմ խայտառակության պահին ինքը չպահեց իրեն շարքային հայ տղամարդու պես»՝ գրել էր դերասանուհին: Մանրամասներն՝ այստեղ:

BRAVO.am
Լուսանկարները՝ Անժելա Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին