Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երկիր Ծիրանի»-ը Հանրապետության հրապարակում շտապ հանրահավաք է անելու

Քաղաքականություն
zaruhi-postanjyan

Օրինական հավաքներ անցկացնելու համար «Երկիր Ծիրանի» կուսակցությունը «Հավաքների ազատության մասին » օրենքի համաձայն նախօրոք և այսօր իրազեկել է լիազոր մարմնին և ոստիկանությանը։ Իրազեկումն ընդունվել է ի գիտություն լիազոր մարմնի կողմից։ 2018 թվականի ապրիլի 22-ին «Երկիր Ծիրանի» կուսակցությունը ժամը 17:00-ից մինչև 22:00 Ազատության հրապարակում կանցկացնի հավաք, որից հետո՝ երթ։ Իսկ նույն օրը ժամը 17:00-ից մինչև 23:00 Հանրապետության հրապարակում կանցկացնի շտապ հավաք և երթ, որի երթուղին կլինի Հանրապետության հրապարակ – Ամիրյան փողոց - Մաշտոցի պողոտա – Հաղթանակ կամուրջ – Իսակովի պողոտա։ Շտապ հավաքի և երթի մասին օրենքով սահմանված կարգով իրազեկում է ուղարկվել լիազոր մարմնին և տեղեկացվել է ոստիկանությանը։ Զարուհի Փոստանջյանը ՀՀ ոստիկանապետից և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից պահանջում է անհապաղ կապ հաստատել և շտապ հանդիպել իր հետ։ Նա գտնվում է Երևանի փողոցներում, որպեսզի համատեղ կազմակերպեն քաղաքացիների խաղաղ և անզեն հավաքների անցկացնելու իրավունքի իրականացումը։     «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն