Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կարեն Գիլոյանն այցելել է Չարենցավան՝ ծանոթանալու «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի նախապատրաստական աշխատանքներին

Կարեն Գիլոյանն այցելել է Չարենցավան՝ ծանոթանալու «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական 
մրցաշարի նախապատրաստական աշխատանքներին

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի մեկնարկին ընդառաջ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԿԳՄՍ նախարարի տեղակալին ուղեկցել է սպորտի քաղաքականության վարչության պետի տեղակալ Դավիթ Բաղումյանը։

Սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը կկայանա մարտի 18-ին և 19-ին։ Մրցումային երկրորդ օրը կկայանան կիսաեզրափակիչները և եզրափակիչները։ Կարեն Գիլոյանը Չարենցավան համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանի և Ա. Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Գագիկ Մովսիսյանի հետ քննարկել է կազմակերպչական որոշ հարցեր, հետաքրքրվել մրցաշարի նախապատրաստական աշխատանքների ընթացքով։

Մարզադպրոցի բարեկարգված և լուսավոր դահլիճում արդեն իսկ տեղադրվել են բոլորովին նոր 10 սեղաններ: Դրանց թիվը կավելանա ևս 10-ով, և մրցաշարի ավարտից հետո կփոխանցվեն Երևանի, ՀՀ մարզերի և Արցախի մարզադպրոցներին։ Գույքը տրամադրվել է «Մագնոլիա Կոմֆորտ » ՍՊԸ-ի կողմից:

«ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի մարզային փուլին մասնակցել է 1594 հոգի, իսկ եզրափակիչ փուլերին յուրաքանչյուր մարզ ներկայացված կլինի 12 մասնակցով տղամարդկանց և կանանց երկուական տարիքային խմբերում: Եզրափակիչ մրցաշարին կմասնակցեն նաև ՀՀ-ում գործող 14 դեսպանատների ներկայացուցիչներ, որոնց թվում՝ դեսպաններ:

Մրցաշարին երկու տարիքային խմբերում 1-ից 20-րդ տեղեր գրաված մասնակիցները կստանան դրամական պարգևներ և ՀՀ ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրեր, իսկ 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) կպարգևատրվեն նաև գավաթներով և մեդալներով: Ընդհանուր առմամբ՝ դրամական պարգևներ կստանա 80 մասնակից.

1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ,
2-րդ տեղ՝ 600.000 ՀՀ դրամ,
3-րդ տեղ՝ 400.000 ՀՀ դրամ,
4-րդ տեղ՝ 150.000 ՀՀ դրամ,
5-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ,
6-10-րդ տեղերը՝ 75.000 ՀՀ դրամ,
11-20-րդ տեղերը՝ 50.000 ՀՀ դրամ:

Հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն:

ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներն աշխատանքային այց են կատարել նաև Գեղարքունիքի մարզի Շողակաթ (նախկին Շորժա) համայնք, որի հանրային լողափում էլ հուլիսին կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթի»՝ լողի սիրողական մրցաշարը։

Այս մրցաշարի անցկացման հետ կապված հարցերը քննարկվել են Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանի հետ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]