Saturday, 20 04 2024
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը

Ինչու պետք է ռուսը որոշի, թե մենք ոնց ապրենք. Բագրատաշենցիները վճռական են տրամադրված ԵՏՄ նոր սահմանափակումների դեմ

Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կողմից հաստատված նոր պահանջները, ըստ որոնց՝ Եվրասիական տնտեսական միության տարածք առանց մաքսազերծման կարելի է ներմուծել միայն մինչև 5 կգ կարանտինային հսկողության ենթակա բուսասանիտարական արտադրանք։ Դրանց մեջ մտնում են գրեթե բոլոր տեսակի միրգն ու բանջարեղենը։

Այս որոշումը արդեն հարուցել է մարդկանց, առևտրականների դժգոհությունը: Երեկ անգամ Բագրատաշենի անցակետի մոտ գյուղի բնակիչները փակել էին ճանապարհը և պահանջում էին չեղարկել այդ որոշումը, քանի որ «դա խայտառակություն է»: Այս նոր որոշումը աբսուրդ է նաև համայնքի ղեկավարի համար: Բագրատաշենը համայնքների միավորումից հետո ընդգրկվել է Այրում համայնքի փնջում:

Համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ գյուղացիներին մեղադրել չի կարելի, քանի որ դա իրենց ապրուստի հիմնական միջոցն էր: «Մինչ այս 50 կիլոգրամ էր թույլատրվում ապրանք բերել առանց մաքսազերծման: Մարդիկ գնում և ամեն օր գնում էին 50 կիլոգրամ, բերում, վաճառում էին ու իրենց օրվա ապուստի խնդիրը լուծում էին: Բայց հիմա դարձրել են 5 կիլոգրամ, և գրեթե անհնար է ինչ-որ բան բերել վաճառել առանց մաքսազերծման: Գյուղացիները պատմեցին, որ 10 կիլոգրամանոց ձմերուկը մաքսակետում կիսել են, որ անցկացնի: Սա աբսուրդ է: Չգիտեմ՝ հարցը ոնց պետք է լուծվի: Բայց գյուղացիները մեղք են: Մարդիկ միայն սրանով են կարողանում փող աշխատել»,- ասաց Պարանյանը:

Նա նշեց, որ երեկվա ակցիայից հետո քննարկումներ գնում են, բայց ակնկալել, որ ինչ-որ փոփոխություն կլինի հօգուտ գյուղացու՝ դժվար է, քանի որ կա կառավարության որոշում, ԵԱՏՄ հանձնաժողովի կողմից հաստատված կարգ, պահանջ:

Գյուղացիները, սակայն, անդրդվելի են: Նրանք պատրաստ են ամեն օր գնալ այդ քայլին, քանի որ ապրելու այլ միջոց չունեն: «Սաղ գյուղը, գյուղացին էդ ապրանք վաճառելով է իր երեխաներին կերակրում: Մենք սովորել ենք էս կյանքին, առևտուր ենք անում, ուրիշ բանով չենք զբաղվում, որ ասենք՝ լավ, էսօր առևտուր չենք անի, ուրիշ բան կանենք, տուն կպահենք: Հիմա մեր օդն ու ջուրը փակել են: 5 կիլոն ինչ ա, որ տենց քաշ են սահմանել: Իմ բերածը մեծ բան չի՝ միրգ, բանջարեղեն: Բայց ինձ ստիպում են, որ ես 10-20 կիլոն մաքսազերծեմ: Սենց բան չի լինի: Մեր կառավարությունը մեզ լրիվ մոռացել է, թողել են բախտի քմահաճույքին: Ինչի պետք ա ռուսը մեզ ապրել թելադրի: Ինչի ա ռուսը մեր երեխեքին հացից զրկում: Բա հիմա մեր տերը ո՞վ ա»,- մեզ հետ զրույցում դժգոհեց բագրատաշենցի տիկին Արմինեն:

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանի խոսքով՝ ԵԱՏՄ սահմանափակումները եթե արվել են, ուրեմն դրանք հստակ տրամաբանություն ունեն և պատճառաբանված են: Գուցե ապրանքների ցանկն է շատ սահմանափակ, և կարելի է մի քիչ փոփոխել, կամ քաշի հետ կապված որոշ փոփոխությունների գնալ, սակայն, տնտեսագետի խոսքով, տրամաբանություն կա: Եվրոպան էլ է այսօր շատ խիստ մոտենում ներկրվող ապրանքներին: Մակարյանի համար պատճառաբանություն չէ նաև այն, որ այդ հատվածի գյուղացիները հենց այդ գործունեությամբ են իրենց ապրուստի միջոցը վաստակում:

«Ինձ թվում է՝ երևի ցանկը պետք է հստակեցվի կամ որոշվի, որ որոշ ապրանքատեսակներ միանվագ ապրանքներ են, և դրանք առանձին կարգով մաքսազերծվեն: Պետք է հասկանալ, թե այդ որոշման պատճառը որն է, ինչով է պայմանավորված: Արդյոք շատ բա՞ն է ներկրվում Վրաստանից և վնասո՞ւմ է տեղական շուկային, մրցակցությանը, թե՞ ուրիշ ռիսկեր կան ցիտոսանիտարական պահանջների հետ: Եվրոպայում էլ, օրինակ, հիմա շատ խիստ է դրված ծաղիկ, ուտելիք և այլ ապրանքներ ներկրելու հետ կապված: Շատ խիստ ստուգումներ են»,- ասաց Մակարյանը՝ հավելելով, որ չպետք է որպես հիմնավորում բերել այն, որ դա գյուղացիների ապրուստի հիմնական միջոցն է:

«Հիշում եք, մի քանի տարի առաջ մեր գյուղացիները բողոքում էին, որ Վրաստանի սահմանին ստուգում են, շատ խիստ են, բայց հետո շատ հանգիստ անցնում էին այդ ստուգումները: Այսինքն՝ պետք է ուշադրություն դարձնել օրենքներին, միջազգային կոնվենցիաներին: Մեր ժողովուրդը շատ հիվանդագին է արձագանքում ցանկացած փոփոխության, իր շարժմանը, գործունեությանը առնչվող ցանկացած փոփոխություն համարում է մեծ պրոբլեմ, բայց այդպես չպետք է լինի: Եվրոպայում մարդիկ այդ հարցում շատ ավելի կրթված են և պահպանում են նորմերը»,- ասաց Մակարյանը՝ հավելելով, որ ամեն դեպքում այս հարցում որոշակի շտապողականություն է ցուցաբերվել, և որոշ մանրուքներում չափազանցվածություն կա:

«Քննարկումներ պետք է գնան, գուցե ապրանքների քարտեզագրման ճանապարհով գնան: Բայց որ հիմնավորումներ կլինեն օրենքի համար՝ դա հստակ է: Թուրքիայի հանդեպ, օրինակ, ժամանակին մեր կողմից սահմանափակումներ կիրառվեցին: Ճիշտ է, այդտեղ նաև քաղաքական բաղադրիչ կար, որը մնաց տնտեսականի տակ, սակայն որոշում կայացվեց, որ թուրքական ծագման 49 անուն ապրանքների ներկրումը սահմանափակվեց: Օրինակ՝ բոված արևածաղիկ կամ այլ ապրանքներ: Սակայն շատ հնարավոր է այդ նույն ապրանքը զարտուղի ճանապարհներով Վրաստանով փորձ արվի ներկրել Հայաստան: Ամեն ինչ էլ հնարավոր է: Եվ հետո՝ մենք տեղական արտադրող ունենք, որը արտադրանք է թողարկում, բայց հարյուրավոր այլ մարդիկ դրսից դա ավելի մատչելի բերում են և դրանով հարվածում տեղական արտադրանքին»,- նշեց Մակարյանը:

Նշենք, սակայն, որ խնդիրը բնավ էլ սանիտարական-անվտանգային նորմերը չեն: Եվ այդ նորմերը մշակելիս բնավ էլ հաշվի չի առնվել Հայաստանի շահը:

Նախօրեին ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով «Ելք» խմբակցության՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությանը, սկսել էր թվարկել ԵՏՄ-ին անդամագրվելուց հետո Հայաստանի ստացած օգուտները: Այս ամենի մասին Շարմազանովը թերևս մոռացել էր, կամ ցանկություն չկար իրազեկելու հանրությանը:

Էդմոն Մարուքյանը, սակայն, իր ֆեյսբուքյան էջում կոչ էր արել ՀՀԿ-ականներին իրազեկել հանրությանը կատարվող փոփոխությունների մասին: «Բարի լույս, ԵԱՏՄ-ի համար գժվող ՀՀԿ-ականներին, Ձեզ առաջարկում եմ անկեղծորեն ժողովրդին իրազեկել, որ եկող տարիներին նոր սահմանափակումներ են լինելու ԵԱՏՄ համաձայնագրի մի շարք դրույթների ուժի մեջ մտնելու հետ կապված… այսպիսով՝ սահմանամերձ գյուղերին սովի են մատնում՝ զրկելով ապրուստի վերջին միջոցներից»։

Նշենք, որ 2020 թվականից սահմանափակումների հերթական ցանկը կմտնի ուժի մեջ՝ հերթական անգամ փակուղային իրավիճակի առաջ կանգնեցնելով ժողովրդին: Մասնավորապես, առաջիկա տարիներին միության անդամ չհանդիսացող երկրներից Հայաստան ներկրվող միսը կթանկանա 40-80 տոկոսով: Մոտ 20 տոկոսով կթանկանա բրինձը, 5-8 տոկոսով կթանկանան ներմուծվող մանկական սնունդը, բուսական յուղերը, մարգարինը, լվացքի փոշիները, օճառները, լվացող այլ միջոցները, դեղորայքը, պարարտանյութերը և սերմնացուն:

Լրացուցիչ մաքսային բեռ կավելանա նաև այլ երկրներից մեքենաներ ձեռք բերելիս: Ներկայումս Հայաստանում մեքենաների համար մաքսատուրքը 10 տոկոս է, սակայն 2020 թվականից ուժի մեջ կմտնեն մեքենաների ԵՏՄ մաքսատուրքերը, որոնք սկսվում են 25 տոկոսից: Իսկ որոշ դեպքերում, երբ մաքսատուրքը հաշվարկվում է ըստ շարժիչի ծավալի, մեքենայի մաքսազերծման գինը կարող է կազմել մեքենայի արժեքի 200 տոկոսը: 2020 թվականից կթանկանան նաև Չինաստանից, Ուկրաինայից ներկրվող ավտոբուսները:

ՀՀ քաղաքացիների խնդիրները՝ կապված ԵՏՄ-ի հետ, միայն մաքսային դրույքաչափերի բարձրացմամբ չեն պայմանավորված: Մասնավորապես, սահմանափակվելու է ցամաքային ճանապարհով Հայաստան տեղափոխվող քաղաքացիների բեռի ծավալը: Եթե ներկայումս քաղաքացիները 50 կգ քաշով և 1500 եվրո արժողության բեռ էին կարողանում տեղափոխել, ապա 2021 թվականից հետո բեռի քաշն աստիճանաբար նվազելու է: Դրանից հետո միայն 25 կգ քաշով և 500 եվրո արժողությամբ իրերը կթույլատրվեն բերել առանց մաքսազերծման: Այսինքն՝ մի քանի տարի հետո այլևս հնարավոր չի լինի գնալ Վրաստան, մատչելի գնումներ անել և դրանք առանց մաքսազերծման տեղափոխել Հայաստան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում