1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գարեգին Բաղրամյանն Աբու Դաբիում մասնակցել է Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալության ասամբլեայի 9-րդ նստաշրջանին

Գարեգին Բաղրամյանն Աբու Դաբիում մասնակցել է Վերականգնվող էներգիայի 
միջազգային գործակալության ասամբլեայի 9-րդ նստաշրջանին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանն աշխատանքային այցով գտնվում էր Արաբական Միացյալ Էմիրություններում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարի պաշտոնակատարը մասնակցել է Աբու Դաբիում կայացած Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալության (IRENA) ասամբլեայի 9-րդ նստաշրջանին:

Ասամբլեայի նստաշրջանը Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալության բարձր մակարդակի տարեկան ժողովն է, որի ընթացքում քննարկվում են կազմակերպության տարեկան հաշվետվությունները, հաստատվում զարգացման ծրագրերը, կազմակերպության տարեկան բյուջեն, ներկայացվում են վերականգնվող էներգետիկայի բնագավառում նորագույն տեխնոլոգիաների զարգացումները, մարտահրավերները:

Նստաշրջանի ընթացքում քննարկվել են էներգիայի փոխակերպման աշխարհաքաղաքականությունը, էներգախնայողության սոցիալ-տնտեսական օգուտները, հիդրոէներգետիկայի դերը էներգետիկ բնագավառի փոխակերպման մեջ: Անդրադարձ է եղել կայուն զարգացման վրա վերականգնվող էներգետիկայի ազդեցությանը, ընդգծվել է տարբեր երկրների տեխնոլոգիական  նորարարությունների ոլորտում լավագույն փորձը կիսելու և ընդհանուր կարիքներն ու առաջնահերթությունները բացահայտելու կարևորությունը:

Ըստ աշխատակարգի՝ տեղի է ունեցել նաև «Փոխակերպիչ նորարարություն» թեմայով նախարարական կլոր սեղան-քննարկում:

Նշենք, որ Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալությունը  հիմնադրվել է 2009թ., կազմակերպությանը անդամակցող 159 երկրների  թվում է  նաև  Հայաստանի Հանրապետությունը: Միջազգային գործակալության հիմնական  առաքելությունն է խթանել վերականգնվող էներգետիկայի բոլոր տեսակների  ընդունումն ու զանգվածային կիրառումը, ներառալ էներգախնայողության միջոցառումները, հաշվի առնել ազգային առանձնահատկությունները և տարածքային առաջնահերթությունները, նպաստել շրջակա միջավայրի պահպանմանը՝ սահմանափակելով  բացասական  ազդեցությունները բնական պաշարների վրա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]