Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ամենակարևոր խնդիրը, որ պետք է լուծենք Սահմանադրությամբ՝ կառավարման մոդելն է. Լևոն Զուրաբյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

– Պարոն Զուրաբյան, հանրային և քաղաքական քննարկումների օրակարգում արդիական է մնում սահմանադրական փոփոխությունների կամ նոր Սահմանադրության հարցը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սահմանադրության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձում նկատել է, որ պետական կարգը չի բխել քաղաքացիների կամքից, վարչապետը հույս է հայտնել, որ 2021-ին ժողովրդի ազատ կամարտահայտությամբ, հանրաքվեով կունենանք նոր Սահմանադրություն: Ինչպե՞ս եք պատկերացնում հանրային այս առանցքային պայմանագրի հնարավոր փոփոխությունները պետության կայացման, պետական ու հանրային հարաբերւթյունների կարգավորման գործում:

– Հուլիսի 5-ը շատ կարևոր օր է՝ Սահմանադրության օրն է, և այդ կապակցությամբ, այո, Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ խոսեց նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին: Բանն այն է, որ զուտ ֆորմալ, իրավական առումով նոր Սահմանադրություն ընդունել հնարավոր չէ, որովհետև նոր Սահմանադրություն ընդունել նշանակում է ընդհանրապես մի կողմ դնել սահմանադրական այս բոլոր մեխանիզմները, կանչել նոր սահմանադիր ժողով և ընդունել ամբողջությամբ նոր Սահմանադրություն, բայց Սահմանադրության մեջ կան անփոփոխելի կետեր, և անգամ եթե բովանդակությամբ ամբողջովին նոր Սահմանադրություն ներկայացվի հայ հասարակությանը, միևնույն է, պետք է մատուցվի որպես փոփոխություն, այսինքն՝ կա հիմք, կա Սահմանադրություն, որը փոփոխվել է: Այսինքն՝ ամբողջությամբ նոր Սահմանադրություն չի կարող լինել: Բայց կարո՞ղ է լինել բովանդակությամբ նոր Սահմանադրություն, ահա սա է գլխավոր խնդիրը. կարևորը սահմանադրական մոդելի ընտրությունն է: Սահմանադրական կառավարման մոդելները լինում են երեք տեսակի՝ նախագահական, նախագահական-խորհրդարանական և խորհրդարանական: Ո՞րն է տարբերությունը. նախագահական համակարգում կառավարությունը կազմավորում է նախագահը, խորհրդարանական համակարգում՝ խորհրդարանը, իսկ կիսանախագահական ասված նախագահական-խորհրդարանական տարբերակում կոմպրոմիս է տեղի ունենում նախագահի և խորհրդարանի միջև, նախագահը չունի նույն հզոր լիազորությունները, ինչը որ նախագահական համակարգում, նա ուղղակի կարող է նշանակել վարչապետին և կառավարությանը, բայց այդ կառավարությունը պետք է հավանություն ստանա խորհրդարանի կողմից:

Այստեղ գալիս ենք շատ կարևոր կետի. ասելով բովանդակությամբ նոր Սահմանադրություն՝ մենք ի՞նչ ենք առաջարկելու, նոր կառավարման համակա՞րգ: Հայաստանն ունեցել է նախագահական-խորհրդարանական համակարգ, հիմա ունի խորհրդարանական համակարգ, այսուհետ ունենալու ենք նախագահակա՞ն համակարգ, սա՞ նկատի ունի Նիկոլ Փաշինյանը… Մենք բախվում ենք շատ կարևոր խնդրի, 1991թ.՝ անկախության ձեռքբերումից հետո, իր սահմանադրաստեղծ հիմնական ակտերից մեկով հայ ժողովուրդը, ի դեմս իր առաջին խորհրդարանի, ընդունել է նախագահական-խորհրդարանական համակարգը՝ որպես սահմանադրական կառավարման մոդել, ընդ որում՝ ընդունել է բացարձակ լեգիտիմ կարգով: Նկատի ունեմ այն, որ այդ կառավարման մոդելն ընդունվել է նախագահի մասին սահմանադրական օրենքով, որն ընդունվել է 1991թ. օգոստոսի 1-ին, և այդ օրենքի համար կոնսենսուսով միաձայն քվեարկել են բոլոր քաղաքական ուժերը: 1990թ. ձևավորված անկախ Հայաստանի առաջին խորհրդարանի լեգիտիմությանը ոչ ոք չի կասկածում, եղել են ազատ ընտրություններ, բազմաթիվ քաղաքական ուժեր են ներգրավված եղել, և դա եղել է այն խորհրդարանը, որը հռչակել է Հայաստանի անկախությունը և ձևավորել է առաջին ինստիտուտները: Եվ Հայաստանի ժողովուրդը, ի դեմս իր ներկայացուցիչների, հռչակելով Հայաստանի անկախությունը, նաև ընդունել է նախագահական-խորհրդարանական կամ կիսանախագահական կառավարման մոդելը…

– Այսինքն՝ սահմանադրական փոփոխություններով պետք է վերադառնալ 1991թ. և ամրագրել ա՞յդ կառավարման մոդելը, ինչո՞ւ, ի՞նչ երաշխիքներ է ստեղծում դա:

– Փորձեմ բացատրել: Ինչ է Սահմանադրությունը, Սահմանադրությունը մի բան է, որը դնում է սահմաններ, այդ սահմանները դնում է քաղաքական գործիչների, քաղաքական ուժերի, իշխանության և ընդդիմության համար, քաղաքական պայքարի բոլոր մասնակիցների համար: Դրանք սահմաններ են, որոնք մեկ անգամ ընդունվում են և մեկընդմիշտ մնում են անփոփոխ, որովհետև հենց որ քաղաքական ուժը՝ իշխանությունը ստանում է այդ սահմանները վերաձևելու հնարավորություն, դա նշանակում է, որ այդ Սահմանադրությունը այլևս արժեք չունի… Ամենակարևոր խնդիրը, որ պետք է լուծել Սահմանադրությամբ, բոլոր դեմոկրատական երկրները լուծում են մեկ անգամ և ընդմիշտ, օրինակ՝ ԱՄՆ սահմանադրական կառավարման մոդելը ընդունման պահից չի փոխվել, 20 փոփոխություն է եղել, բայց դրանցից ոչ մեկը չի վերաբերել կառավարման մոդելին, եթե դա հնարավոր լիներ, ամեն անգամ նոր իշխանությունը կարող էր վերաձևել Սահմանադրությունը՝ իր քիմքին հաճո տարբերակով:

– Մեզ մոտ այդպես է եղել: Հիմա ես ձեր խոսքից հասկացա, որ անհրաժեշտ է ամրագրել կառավարման մոդելի անշրջելիությունը, ինչն էլ երաշխիք կլինի, որ յուրաքանչյուր նոր իշխանություն չգա և «իր հագով» Սահմանադրություն չգրի:

– Ես համարում եմ, որ այն, ինչ հայտարարել է վարչապետ Փաշինյանը, ադեկվատ չէ ժողովրդավարության շահերին, որովհետև եթե նա պահպանելու է խորհրդարանական կառավարման ձևը, ուրեմն եկեք ֆիքսենք հետևյալը՝ խորհրդարանական կառավարման մոդելն ընդունվել է 2015թ. կեղծիքներով անցկացված հանրաքվեով, ընդ որում՝ բացառապես մի նպատակով, որ երկարացվի Սերժ Սարգսյանի իշխանության ժամկետը, բոլորս գիտենք, որ կես միլիոն ձայն կեղծվել է, և դա ապացուցվել է: Այսինքն՝ իրականում խորհրդարանական համակարգը Հայաստանում ընդունվել է՝ բռնաբարելով հայ ժողովրդի կամքը, խախտելով 1991թ. նրա կայացրած հստակ վճիռը, և հիմա մենք ունենք ոչ լեգիտիմորեն ընդունված կառավարման մոդել: Հիմա եթե Նիկոլ Փաշինյանը ուզում է բերել մի Սահմանադրություն, որը նորից պետք է խարսխված լինի խորհրդարանական կառավարման մոդելի վրա, ստացվում է, որ նա լեգիտիմացնում է այդ բռնաբարությունը: Եթե դա արվի կամ եթե անցնենք նախագահական կառավարման մոդելի, ապա ստացվելու է այն, ինչի դեմ խոսում է ինքը՝ Նիկոլ Փաշինյանը. նա ասում է, որ չպետք է այնպես լինի, որ ամեն նոր իշխանություն գա իր նոր սահմանադրական մոդելով… Իսկ ո՞վ է բացառելու, որ Ն. Փաշինյանից հետո եկած նոր քաղաքական ուժը չի ասի, որ այս կառավարման մոդելը հարիր չէ հայ ժողովրդի կեցվածքին, պետք է փոխել այն: Սա մի գործընթաց է, որով վիժեցվում է Սահմանադրության սահման դնելու դերն ու առաքելությունը: Կարծում եմ՝ Հայաստանում սահմանադրական լեգիտիմությունը վերականգնելու միակ տարբերակն այն է, որ նախաձեռնվի ռեֆորմ, որը կվերականգնի 1991թ. հայ ժողովրդի որդեգրած կառավարման մոդելը, ինչը կխորհրդանշի նաև, որ Հայաստանում վերականգնվում է կառավարման մոդելի անփոխարինելիության սկզբունքը, և Սահմանադրության վրա էքսպերիմենտները կբացառվեն:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում