Քաղաքական 15:59 13/12/2021 Հայաստան

Գորիս-Կապանի՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող հատվածում մաքսատուրքերի գանձման արդյունքում այդ երկրի պետբյուջե է փոխանցվել 1,18 մլն դոլար

«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է համառոտ տեղեկություններ  անցած շաբաթվա ընթացքում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին.

«Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ շաբաթվա ընթացքում Ադրբեջանի Ցամաքային զորքերի կոմանդոսի զորամասում անցկացվել են մարտավարական զորավարժություններ, իսկ Նախիջևանում անցկացվել են հատուկ նշանակության ստորաբաժանումների մարտավարական հատուկ վարժանքներ՝ «Բնակավայրերում հակաահաբեկչական գործողությունների անցկացում» թեմայով։

Ադրբեջանի ՊՆ-ի և ՆԱՏՕ-ի միջև 2021 թ-ի Անհատական գործընկերության համագործակցության ծրագրի շրջանակում դեկտեմբերի 6-ին զորամասերից մեկում մեկնարկել է «Օդային գործողություններ» թեմայով ուսումնական դասընթաց Ադրբեջանի ՌՕՈւ զինծառայողների և Ռամշտեյնում ՆԱՏՕ-ի ՌՕՈւ միացյալ հրամանատարության շարժական ուսումնական խմբի մասնակցությամբ։

Թուրքիայի պաշտպանականարդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը հայտարարել է, թե Ադրբեջանը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում թուրքական «TUSAS» ընկերության կողմից արտադրվող «Hurkus» ուսումնական ինքնաթիռի նկատմամբ։

Դեմիրը նաև ընդգծել է «TCG Anadolu» դեսանտային նավերի նկատմամբ Ադրբեջանի հետաքրքրության մասին։ Ըստ նրա՝ թուրքական կողմը նախատեսում է «TCG Anadolu» դեսանտային նավը շահագործման հանձնել 2022 թ-ին։ Իրագործման փուլում է նաև այդ նավի վրա անօդաչու թռչող սարքի տեղակայման նախագիծը։

Ադրբեջանի Պաշտպանական արդյունաբերության նախարարությունից հայտնել են, որ 2021 թ-ի 9 ամիսների ընթացքում 13 երկիր են արտահանել ավիացիոն զինամթերք, քաղաքացիական և երկակի նշանակության արտադրանք, ռազմամթերք, հրաձգային զենքեր և դրանց բաղադրամասերը, հրետանային սպառազինություն, մերձամարտի զենքեր:

Պաշտպանական արդյունաբերության նախարարության հաղորդագրությունում նշվել է, որ անցած տարիների ընթացքում ստեղծվել է 156 անուն ապրանք (փորձարարական նախագծային աշխատանք), յուրացվել և Ադրբեջանի ԶՈւ-ին է փոխանցվել ավելի քան 1000 տեսակի արտադրանք։ Ընդգծվել է, թե նախարարությանը ենթակա ձեռնարկությունները նախատեսում են ստեղծել 67 տեսակի նոր սպառազինության, ռազմական տեխնիկայի և ռազմական նշանակության այլ արտադրանք։

Ադրբեջանական լրատվամիջոցները նշել են, թե Ադրբեջանի ԶՈւ SPEAR MK2 120 մմ ականանետներն առաջին անգամ հաջողությամբ կիրառվել են Ղարաբաղյան պատերազմի ժամանակ։ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նշել է, որ Թուրքիայի զինված ուժերը ներկայումս աջակցում են ադրբեջանական բանակի արդիականացմանը, վերապատրաստմանն ու կրթական գործունեությանը։

Հայ-ադրբեջանական սահմանային լարվածության մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե Ռուսաստանը Բաքվից և Երևանից ակնկալում է սահմանազատման հանձնաժողովի հնարավորինս շուտ ձևավորում:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳՆ ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել, որում աջակցություն են հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության վերսկսմանը։ Ջեյհուն Բայրամովը, մեկնաբանելով իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, նշել է, թե լարվածությունից խուսափելու միակ միջոցը դեմարկացիայի գործընթացը սկսելն է:

Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծերի մասին
Ադրբեջանի էկոնոմիկայի փոխնախարար Սահիբ Ալեքպերովը հայտարարել է, թե այս տարի պետբյուջեից 2,2 մլրդ մանաթ է հատկացվել Արցախից գրավված տարածքների վերականգնման համար, հաջորդ տարի ևս նախատեսվում է նվազագույնը նույնքան միջոցներ հատկացնել: Ալեքպերովը նաև հայտարարել է, թե  իրենք դիմումներ են ստացել ավելի քան 900 դիմում ձեռնարկատերերից, ովքեր ցանկանում են աշխատել Ղարաբաղում։

Ադրբեջանի փախստականների և հարկադիր վերաբնակների գործերով պետական կոմիտեի ղեկավար Ֆուադ Հուսեյնովը հայտարարել է, թե բնակչության` Ղարաբաղ վերադարձի և վերաինտեգրման վերաբերյալ օրենքի նախագծի նախնական տարբերակն արդեն պատրաստ է: Ըստ նրա՝ Ղարաբաղում բնակվող բնակչության համար զբաղվածության քվոտա է լինելու, որոշվելու են աշխատանքի ընդունման սկզբունքները:

Ադրբեջանի մաքսային պետական կոմիտեի նախագահ Սաֆար Մեհթիևը հայտարարել է, թե Գորիս-Կապան ավտոճանապարհի՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող հատվածում մաքսատուրքերի գանձման արդյունքում այդ երկրի պետբյուջե է փոխանցվել շուրջ 2 միլիոն մանաթ կամ մոտ 1,18 միլիոն դոլար։

Ադրբեջանական լրատվամիջոցները նկատել են, որ արագ տեմպերով շարունակվում է Հորադիզ-Վարանդա (Ջաբրայիլ)- Կովսական (Զանգելան)-Աղբենդ ավտոճանապարհի շինարարությունը, որի հիմքը դրվել է հոկտեմբերի 26-ին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների կողմից: Ադրբեջանի ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալությունից հայտնել են, որ նոր ճանապարհի նախագծի շրջանակներում նախատեսվում է կառուցել 6 կմ ընդհանուր երկարությամբ 3 ավտոմոբիլային թունել:

Ադրբեջանի կրթության նախարար Էմին Ամրուլլաևը հայտարարել է, թե Ադրբեջանը Շուշի քաղաքում 960 աշակերտի համար նախատեսված դպրոց է կառուցում, որի շինարարությունն ավարտվելու է 2022 թ-ի դեկտեմբերին։ Ըստ նրա՝ սկսվել է Ակնայի (Աղդամի) և Վարանդայի (Ջաբրայիլի) դպրոցների նախագծման գործընթացը։

Ադրբեջանի Տնտեսական գոտիների զարգացման գործակալության նախագահի պաշտոնակատար Էլշադ Նուրիևը նշել է, թե ընթանում է Ակնայի (Աղդամի) արդյունաբերական պարկի ենթակառուցվածքի շինարարությունը, որում կարճաժամկետ հեռանկարում նախատեսվում է 20-25 մլն մանաթի ներդրում կատարել։

Նրա խոսքով՝ ներկայումս վերլուծվում են արդյունաբերական պարկում տարբեր տեսակի սինթետիկ գորգերի, համազգեստի, հատուկ և անհատական հագուստի, պոլիմերային արտադրանքի, լուսասյուների և տանիքների համար արևային կայանների, հավաքովի բետոնե արտադրանքի արտադրության 5 պոտենցիալ նախագիծ:

«Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ի նախագահ Ջավիդ Գուրբանովը հայտարարել է, թե  Ադրբեջանը ծրագրում է երկաթուղու կառուցում Ստեփանակերտ քաղաքում։ Նա նաև նշել է, որ ծրագրվում է Շուշիում ևս նմանատիպ նախագիծ իրականացնել:

Ադրբեջանի ԳԱԱ Սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի գլխավոր տնօրեն Գուրբան Էթիրմիշլին հայտարարել է, թե նախատեսվում է մինչև 2025 թ-ն Արցախից գրավված տարածքներում տեղադրել 10 սեյսմիկ կայան։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ  Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել կազմակերպության առաքելության Արցախ այցին։

Տարածաշրջանային նախագծերի մասին

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է, թե Ադրբեջանի, Իրանի և Թուրքմենստանի միջև գազային համաձայնագիրը կարող է Իրանը վերածել տարածաշրջանային տարանցիկ հանգույցի: 

Իրանական գազափոխադրող ընկերության տնօրեն Մեհդի Ջամշիդի Դանան հայտարարել է, թե Իրանը պատրաստ է ամեն օր մինչև 1 միլիարդ խորանարդ մետր թուրքմենական գազ տեղափոխել Ադրբեջան։ Նշենք, որ նոյեմբերի 28-ին Աշխաբադում Ադրբեջանը, Իրանը և Թուրքմենստանը գազի փոխանակման մասին պայմանագիր են ստորագրել:

Իրանն ու Ադրբեջանը պայմանավորվել են երկու երկրների սահմանին նոր կամուրջ կառուցելու շուրջ։ Իրանական լրատվամիջոցներում նշվել է, որ կամուրջի նպատակն է՝ դյուրացնել միջազգային երթևեկությունը երկու երկրների միջև ու դրանից դուրս։

Իրանի ճանապարհների և տրանսպորտի կազմակերպության միջազգային տարանցիկ փոխադրումների վարչության գլխավոր տնօրեն Ջավադ Հեդայաթին հայտարարել է, թե Իրանը, Ադրբեջանը և Վրաստանը գործարկում են Պարսից ծոցը Սև ծովի հետ կապող տարանցիկ երթուղի։
Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը Ադրբեջանում Իրանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ նշել է, թե Իրանը պատրաստ է էլեկտրացանցերը միացնել Ադրբեջանին և Ռուսաստանին։

Իլհամ Ալիևը հայկական կողմից պահանջել է նշել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման ժամկետները, իսկ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահի առաջին տեղակալ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքի» բացումը կնպաստի Թուրքիայի և այլ թյուրքական պետությունների միջև կապերի հաստատմանը։

Բաքվի նավահանգստի զարգացման և ռազմավարական պլանավորման դեպարտամենտի ղեկավար Խուդայար Հասանլին հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքը» կկարողանա Չինաստանից Եվրոպա փոխադրումների ժամանակը կրճատել մինչև 12 օր:

Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում Հայաստանը, Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանն ու Իրանը փոխարտգործնախարարների մակարդակով «3+3» ձևաչափի շչրջանակներում հանդիպում են ունեցել, իսկ Վրաստանը հրաժարվել է մասնակցել՝ հայտարարելով, թե հարթակին չի միանում Ռուսաստանի հետ հակասությունների պատճառով։

Անկարան կառուցողական է գնահատել տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակի առաջին նիստը, իսկ Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ նախատեսվում է, որ փոխարտգործնախարարների մակարդակով հանդիպումներ կանցկացվեն տարեկան առնվազն երկու անգամ ռոտացիոն սկզբունքով՝ ամեն անգամ անդամ երկրներից որևէ մեկում:

Գերիների վերադարձի և ականապատման խնդիրների մասին

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով Ադրբեջանի դեմ Հայաստանի կողմից ներկայացված մի շարք հրատապ միջոցների կիրառման կապակցությամբ իր որոշումը: Դատարանը նշել է, որ Ադրբեջանը պետք է հարգի ՀՀ-ի կողմից ներկայացված գերիների իրավունքները, որոնք կալանավորվել են 2020 թ-ի ռազմական գործողություններին ընթացքում ու դրանից հետո։

Քսանվեց իտալացի խորհրդարանականներ կոչ են ստորագրել Իտալիայի կառավարությանը ռազմագերիներին և պահվող հայ քաղաքացիական անձանց ազատ արձակելու հարցում ճնշում գործադրել Ադրբեջանի վրա։

Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը հայտարարել է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներին վերադարձնելու հարցում  կա դրական ըմբռնում, և ռուս խաղաղապահներն այս գործընթացն ավարտին են հասցնելու։
Ադրբեջանի ականազերծման գործակալության (ANAMA) խորհրդի նախագահ Վուգար Սուլեյմանովը հայտարարել է, թե Հայաստանի տրամադրած ականապատ դաշտերի քարտեզների հավաստիությունը կասկած է հարուցում։ Վերջինս նաև հավելել է, որ նախկինում ևս Հայաստանի տրամադրած քարտեզների ճշգրտությունը «մեծ չի եղել՝ կազմելով 25 տոկոս»։

Ադրբեջանի Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը տեղեկություն է տարածել, թե 2020 թ-ի նոյեմբերի 10-ից սկսած Ղարաբաղում ականի պայթյունի հետևանքով զոհվել է 7 զինծառայող և 29 քաղաքացիական անձ, իսկ 109 զինվորական և 44 քաղաքացիական անձ ստացել է տարբեր ծանրության վնասվածքներ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, շաբաթվա ընթացքում Արցախի գրավյալ Շուշիի շրջանի Քարին տակ գյուղում ականի վրա պայթելու հետևանքով երկու ադրբեջանցի է մահացել։

Այլ թեմաներ

Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության նախագահ Էրսին Թաթարը նշել է, ե Ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի տարած հաղթանակը նաև իրենց հաղթանակն է: Թաթարը կարևոր է համարել Ադրբեջանի հետ դիվանագիտական կապերի ընդլայնումը:
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հեռավար նիստում իր ելույթի ժամանակ ասել է, թե Ադրբեջանը կարող է Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) դիտորդ դառնալ»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:37
Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ իր անունից սուտ հայտարարություններ են տարածվում։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Պետք է կոնկրետ հողի վրա կազմակերպել այդ ինքնապաշտպանությունը. Արմեն Այվազյան
«Տավուշի այդ բնակավայրերի բնակիչներն արեցին ամենագլխավորը, ասացին՝ մենք համաձայն չենք, կռվելու ենք»,-Aysor.am-ի «Հարցեր...
Աղբյուր` Panorama.am
10:16
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու այլոց բնակարանները
«Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանի բնակարանում»։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Արցախի նախագահը այլ դիրքորոշում ունի և դրա մասին բաց խոսում է. Աբրահամյան
«Փաշինյանը հավաստիացրել է ադրբեջանցի գործընկերներին՝ անհանգստանալու բան չկա, իրենք չեն ճանաչում Արցախի վտարանդի կառավարությունը, Արցախի հարցը փակելու ճանապարհին պատրաստ են ծայրահեղ քայլերի»։
Աղբյուր` Panorama.am
09:51
Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զարմանցել է, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում  Արցախի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի մաս։...
Աղբյուր` Panorama.am
09:46
Հռոմի պապը խախտել է ավանդույթն ու լվացել միայն կին բանտարկյալների ոտքերը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հինգշաբթի օրը Հռոմի բանտում լվացել է 12 կանանց ոտքերը՝ ոտնլվայի արարողության ժամանակ։ Սա առաջին անգամն է, որ Հռոմի պապն...
Աղբյուր` Panorama.am
09:42
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը
Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է, որ առավոր շուտ եկել են իր տունն են խուզարկում՝ զենք -զինամթերք հայտանաբերելու...
Աղբյուր` Panorama.am
09:39
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով
«Հայաստանի ղեկավարությունը, ծանոթ է Մոսկվայի տեսակետին, գիտի Ռուսաստանի Դաշնության պատրաստակամության մասին՝ նպաստելու Ադրբեջանի հետ...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լրացավ տասնօրյա ժամկետը, երբ Նիկոլ Փաշինյանը Տավուշի Ոսկեպար, Բաղանիս և հարակից...
Աղբյուր` Panorama.am
09:23
Փոխանակման կետերում ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 390.72 դրամ՝ էժանանոլով 0.57 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի ներդրումային հիմնադրամը, որպես «Զարգացման արցախյան գործակալություն» ՊՈԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հո նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հոր` Վաչիկ Սաղաթելյանի նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Պաշտոնային ոչ հարիր պահվածքը ազդելու է Հայաստանի կողմից արտերկրում նշանակված 51 պատվավոր հյուպատոսների գործունեության վրա
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԳՆ արարողակարգի ղեկավար Գագիկ Վանոյանը, որը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա Դիանա Գալոյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնտեսագիտական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը, մեր տեղեկություններով, շուտով...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից ի վեր Նիկոլ Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանությունն...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել՝...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2019թ ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը այսպիսի միտք արտահայտեց. «Մենք...
Աղբյուր` Panorama.am
08:51
Գյանջայի Ալիևի անվան պողոտայում խոշոր հրդեհ է բռնկվել
Ադրբեջանի Գյանջա քաղաքի՝ Հեյդար Ալիևի անվան պողոտայի հինգհարկանի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին գրում են ադրբեջանակն...
Աղբյուր` Panorama.am
08:30
Ավագ ուրբաթ
Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է:
Աղբյուր` Panorama.am
07:34
Որ հասցեներում այսօր լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
07:29
Վազգեն Ռշտունի. Դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ցանկանում եմ իրազեկել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}