211652_close_icon
views-count74344 դիտում article-date 17:22 31-10-2017

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Mercedes-ը, Volkswagen-ն ու Ford Transit-ը. վերջինը կողաշրջվել է. ժամանել է տարածքի ոստիկանապետն ու վաշտի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ուեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 26.5 -րդ կմ հատվածում բախվել են Volkswagen մակնիշի 18 OU 768 համարանիշի, Mercedes մակնիշի 27 ՕՕ 010 համարանիշի, Ford Transit մակնիշի 33 DL 708 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ford Transit-ը կողաշրջվել է և, ըստ նախանական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Նարեկ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների իքնությունը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 105+
105+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր