▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրի կենտրոնում ոստիկանները ծեծի են ենթարկել երկվորյակ եղբայրների

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Պետրոսյանը ֆեյսբուքի իր էջում տեղադրել է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե Գյումրիի կենտրոնում՝ Ռիժկովի ճեմափողոցում, «Տրեզզո» սրճարանի դիմաց մի քանի ոստիկաններ ինչպես են դաժան ծեծի ենթարկում երկու երիտասարդների։

 

 

 

 

 

 

 

 

 

Ծեծվողներից մեկը գոռում է․ «Ինչո՞ւ եք ինձ զարկում»։ Կարեն Պետրոսյանը նշել է, որ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ին:

Նա, մասնավորապես, գրել է. «Ո՞վ է սրա պատասխանատուն։ Տեսանյութում հայհոյանքներ կան այն ինձ ուղղարկվել է այսօր, ուստի ակնկալում ենք պատկան մարմինների պարզաբանումը:

Հ.Գ. աչքիս Շիրակում բան չի փոխվել»:

Մեկնաբանություններում նշվում է, որ ծեծի ենթարկված երիտասարդները երկվորյակ եղբայրներ են: ցուցմունքների հիման վրա էլ դատարանը որոշել է երկամսյա կալանքի ենթարկել տղաներին։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Aravot.am-ի փոխանցմամբ՝ միջադեպը, պարզվում է, ծագել է նրանից, որ եղբայրները իրենց մեքենան ճռռացնելով վարել են Գյումրիի Վարդանանց հրապարակում, ոստիկանները նախազգուշացրել են ՝ հանգիստ վարել։ Տղաները սկզբում ներողություն են խնդրել ոստիկաններից։ Նկատողությունից հետո, երբ մեկ այլ մեքենայի վարորդ սկսել է ճռռացնել, ու ոստիկանների ուշադրությունը սևեռվել է միայն իրենց վրա, եղբայրները հարցրել են․ «էս մենակ մեզ կկանգնեցնե՞ք»։

Սկսվել է հրմշտոց, որին փաստորեն հաջորդել է երկվորյակներին ծեծելով ոստիկանության բաժին տանելը»,-գրել է կայքը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին