13:34:57 1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մալիշկայում ընտրակաշառք բաժանելու մեջ մեղադրվող նախկին գյուղապետը պարտվել է

    07:31 18 Փետրվար 2019

    Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքում հրաժարական ներկայացրած եւ նորից համայնքապետի թեկնածու առաջադրված Մհեր Մովսիսյանը պարտվել է:

    Մհեր Մովսիսյանը ստացել է 625 ձայն, իսկ մյուս թեկնածուն` Գարիկ Նազարյանը 1363 ձայն:

    Նշենք, որ նախկին գյուղապետ Մհեր Մովսիսյանը  մեղադրվում է 2017թ․ընտրություններում ընտրակաշառք բաժանելու համար։

    Մովսիսյանը մեղադրվում է որպես ընտրակաշառք 13 մլն դրամ ստանալու եւ բաժանելու համար: Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ գյուղապետը 2017թ.-ի ապրիլին կայացած խորհրդարանական ընտրություններից առաջ Աշոտ Արսենյանից ընտրակաշառք բաժանելու համար ստացել է 13 մլն դրամ: Մովսիսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

    Նշենք, որ ոստիկանությունը հայտնել էր նաեւ, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի ղեկավարն ու որդին՝ համայնքի մարզադպրոցի տնօրենը, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են հակառակ ծառայության շահերի։ Մասնավորապես, 2016 թվականի հունվարի 1-ից մարզադպրոցում որպես բուժքույր են ձեւակերպել Մալիշկա համայնքի ղեկավարի կնոջը, որը նրանց գիտությամբ փաստացի աշխատանքի չի հաճախել եւ մինչեւ այս տարվա մայիս ստացել է 2 մլն դրամից ավելի աշխատավարձ։

    Պարզվել է նաեւ, որ 2017 թվականին Մովսիսյանը եւ համայնքապետարանի գլխավոր հաշվապահը համայնքի 11 բնակչի անվամբ ձեւակերպել ու դուրս են գրել 410 հազար դրամ՝ որպես սոցիալապես անապահով ընտանիքների օգնություն։ Դուրս գրված գումարը յուրացվել է։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս