Հունվարի 18-ին կմեկնարկի հայկական ծագմամբ թվային ակտիվի՝ Fasttoken-ի հանրային վաճառքի փուլը18 հունվարի 2023 - 12:20 AMT PanARMENIAN.Net - Fastex ընկերության պաշտոնական թվային ակտիվի՝ Fasttoken-ի հանրային վաճառքի մեկնարկը տրվելու է արդեն հունվարի 18-ին: Հայկական ծագմամբ թվային ակտիվի վաճառքի 3 օրվա ընթացքում հնարավոր կլինի ձեռք բերել 10 միլիոն թոքեն՝ 0․35 եվրո բացառիկ արժեքով: Վերոնշյալ արժեքը հասանելի է լինելու միայն հանրային վաճառքի շրջանակում: Հատկանշական է, որ Fasttoken-ի հանրային վաճառքին նախորդել են նաև մասնավոր վաճառքի և նախավաճառքի փուլերը, որոնց ընթացքում Fasttoken-ն ունեցել է ձեռքբերման հատուկ պայմաններ: Տեխնոլոգիական հսկա SoftConstruct ընկերության կողմից մշակված թվային ակտիվը շարունակում է իր զարգացման ճանապարհը: Հիշեցնենք, որ Fasttoken-ը գործում է Ethereum բլոկչեյնի վրա: Այսօր FTN-ն բաց է ավելի քան 40 միլիոն և հասանելի՝ մոտ 1 միլիոն ակտիվ օգտագործողի և 700 գործընկերոջ համար՝ SoftConstruct ցանցի 20 հարթակում: Fastex էկոհամակարգը հիմնված է Web3.0-ի վրա: Այն հանդիսանում է Fasttoken կրիպտոարժույթի, Fastex Verse մետավերս տիրույթի, Fastex Exchange կրիպտոարժույթի փոխանակման հարթակի, Fastex Pay թվային ակտիվով Web3.0-ում վճարային համակարգի, ftNFT մարկետի, ինչպես նաև Fastex Chain բլոկչեյնի համար մեկ ընդհանուր հարթակ։ Հատկանշական է, որ վերջերս Դուբայում գտնվող Emirates առևտրի կենտրոնում բացվել է Fastex-ի կողմից ստեղծված՝ աշխարհում առաջին NFT խանութը՝ ftNFT: «Միացե՛ք Fastex-ի արագ զարգացող համայնքին և սովորե՛ք ավելին թվային ակտիվների աշխարհի և Web3.0-ի մասին»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Մանրամասներին կարելի է ծանոթանալ կայքում: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՌԴ ԱԳՆ–ի՝ ԵՄ հետ առանց վիզայի ռեժիմը բացասաբար կազդի ՀՀ անվտանգության վրա Նշվել է, որ դա կնպաստի հեռանկար ունեցող երիտասարդների արտահոսքին Women in Business of Armenia կոնֆերանս՝ Visa-ի և EBRD-ի կազմակերպմամբ Պանելային քննարկմանը մասնակցել է նաև Evoca-ի Վարչության նախագահի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը Ստանո․ Բլինքեն-Փաշինյան -Ֆոն դեր Լայեն հանդիպումը նվիրված չի լինելու «անվտանգության երաշխիքներին» ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու ՌԴ ԱԳՆ–ում կարծում են՝ 102–րդ ռազմաբազան ՀՀ ինքնիշխանության միակ երաշախավորն է Նշվել է, որ Արևմուտքը փոխարենը ոչինչ չի առաջարկում |