Բաժիններ՝

Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության առաջատարն անփոփոխ է

Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնությունում կայացան 5-րդ տուրի պարտիաները:

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ընթացող առաջնության հերթական տուրում հաղթեցին միայն գրոսմայստերներ՝ Ռոբերտ Հովհաննիսյանը և Սամվել Տեր-Սահակյանը: Մյուս պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:

5 հնարավորից 4 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում է Արման Փաշիկյանը: 3 միավոր ունի Սամվել Տեր-Սահակյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս