Thursday, 28 03 2024
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան

«Սանիթեք»-ի երկրորդ սաբոտաժը. «Երևանի քաղաքապետարանի քայլերը բավարար չեն»

«Սանիթեք» ընկերությունը, երկու շաբաթ բացարձակ բոյկոտելով քաղաքի աղբահանության աշխատանքները, երեկ էլ իր աշխատակիցներին բերել էր քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիայի։ Աշխատողները քաղաքապետարանից աշխատավարձ էին պահանջում, քանի որ ընկերությունից աշխատողներին ասել են, որ աշխատավարձ չեն կարողանում վճարել քաղաքապետարանի պահումների պատճառով։

Քաղաքապետարանի նորաբաց աղբահանության և սանմաքրման հիմնարկի ղեկավարը քաղաքապետարանի դիմաց «Սանիթեք»-ի աշխատակիցներին առաջարկել էր ապահովել աշխատանքով, բայց աշխատակիցները շարունակում էին քաղաքապետարանին պահանջներ ներկայացնել։ «Ուղղորդումն ակնհայտ է։ Սա անընդունելի է, որ ընկերությունը կատարված աշխատանքի դիմաց չի վճարում իր աշխատակիցներին։ Ընդ որում՝ այդ ընկերությունում աշխատավարձ չվճարելու երևույթը միշտ եղել է։ Մենք պարբերաբար ՄԻՊ-ի գրասենյակից ստանում էինք դիմումներ, որ «Սանիթեք» ընկերությունը իր աշխատակիցներին չի վճարում»,-երեկ ավագանու նիստի ժամանակ արձանագրել էր քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով «Սանիթեք»-ի աշխատակիցների ակցիային՝ հավելելով, որ հիմա էլ քաղաքապետարանը պատրաստակամ է «Սանիթեք» ընկերության աշխատակիցներին իրավաբանական օգնություն ցուցաբերել։

Ամեն դեպքում, քաղաքապետը նշել է, որ Երևանում արդեն աղբահանության հարցը լուծվել է։ «Ես չեմ ասում, որ քաղաքից աղբը մաքրվել է։ Քաղաքում կան դեռ «Սանիթեք»-ի կողմից չհավաքված աղբակույտեր։ Մոտակա ամսվա ընթացքում արդեն անհամեմատ լավ վիճակ կլինի»,- նշեց քաղաքապետը՝ ավելացնելով, որ զուգահեռ իրենք փորձում են լուծել նաև աղբի տեսակավորման խնդիրը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս երեկ իր էջում գրել էր, որ ևս ութ լրիվ նոր աղբատար մեքենա է հասել Երևան: Առաջիկայում սպասվում է ևս 20 մեքենա և շուրջ 4400 աղբաման: «Կասկած չունեմ, որ Երևանում աղբահանության հետ կապված խնդիրն արագ մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը: Եվ ուզում եմ ընդգծել, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը այս ընթացքում ցուցաբերեց և ցուցաբերում է կառավարելու հրաշալի հատկություններ»,- գրել էր վարչապետը:

Ի տարբերություն վարչապետի ու քաղաքապետի լավատեսության, թե քաղաքի աղբահանության խնդիրը լուծված է, «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը փաստերով է արձանագրում, որ քաղաքը դեռ կոլապսի մեջ է։ «Երևանում աղբահանությունը իրականացվում է վատ։ Քաղաքապետարանի հիմնական գործառույթը ոչ թե մեր՝ համաքաղաքացիների էմոցիաները կառավարելն է, այլ աղբի խնդիրը լուծելը, որը չի կարողանում լուծել։

«Սանիթեքն» է, թե համայնքային հիմնարկ է, մեզ չի հետաքրքրում։ Երևանցին վճարում է Երևան համայնքին և իրեն այլևս չի հետաքրքրում, թե ով աշխատանքներ կանի։ Գեղարվեստական ժանրերից պետք է կտրվել և տեսնել մեկ բան՝ քաղաքում աղբը շարունակում է մնալ, «Սանիթեք»-ի պայմանագիրը դեռ լուծարված չէ, չկատարվող աղբահանության համար նրանք դեռ վճարվում են, իսկ Երևանի քաղաքապետարանը ավելի շատ խոսում է, քան գործում։

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Պիպոյանը։ Նրա խոսքերով՝ այս վիճակն է, քանի որ աշխատելու համար պետք է իմանալ, որտեղից պետք է սկսել և ուր գնալ։ «Երևանի քաղաքապետարանը աղբի մասին խոսելիս առաջին հերթին պետք է ասի հետևյալը՝ մենք ստեղծում ենք համայնքային կազմակերպություն և x դրամով կկարողանանք լուծել խնդիրը։ Եթե Երևանի քաղաքապետարանը դա չի ասում, նշանակում է՝ նրանք չեն սկսել աշխատել։ Իսկ եթե չեն սկսել աշխատել, ապա ինչի մասին է խոսքը»,- ասաց Պիպոյանը՝ ավելացնելով, որ ներկայումս էլ քաղաքապետարանը խնդրին մոտենում է սիրողական մակարդակով։ «Ես շատ լավ հիշում եմ, երբ բոլորս տեսանք «Սանիթեք»-ի նոր մեքենաները, աղբամանները, բայց նաև տեսել եմ, թե ինչպես պրավալ գնաց ամեն ինչ։ Հիմա հարց է առաջանում, ես նորից պետք է ուրախանա՞մ ամեն կամազ տեսնելուց։ Իհարկե, ոչ։ Ես պետք է տեսնեմ, որ կա հստակ մոդել, որի շրջանակներում իրականացվում են աշխատանքները։ Մենք դեռևս մոդել չենք տեսնում, չենք տեսնում կառավարման համակարգ, տեսլական, չենք լսում անգամ ժամկետներ։

Երևանի քաղաքապետարանն առ այսօր չի ասել, թե որքան ժամանակում է լուծարելու «Սանիթեք»-ի հետ պայմանագիրը, ինչքան ժամանակում կլուծվի քաղաքի աղբահանության հարցը, չի ասում, թե ինչքան գումարով է պատրաստվում զբաղվել քաղաքի մաքրությամբ։ Գուցե մրցույթով մասնավորն ավելի մատչելի կարող էր մաքրել»,- նկատեց Պիպոյանը՝ ավելացնելով, որ, ի վերջո, քաղաքապետարանը պետք է գիտակցի, որ գործ ունի քաղաքի կառավարման համակարգի հետ և ձեռնարկի քայլեր, որպեսզի էմոցիաները զսպվեն, այլ ոչ թե ամբողջ օրը զբաղվեն քաղաքացիների էմոցիաների կառավարմամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում