Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իրանագետը հայ-իրանական տնտեսական հարաբերությունների խորացման հեռանկարներ է տեսնում

Իրանագետը հայ-իրանական տնտեսական հարաբերությունների խորացման հեռանկարներ է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի սերտ հարաբերությունները ԵԱՏՄ, ինչպես նաեւ Եվրամիության հետ հնարավորություն են տալիս Իրանին ավելի խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ հատկապես տնտեսական ոլորտում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նման  կարծիք հայտնեց իրանագետ Կարեն Մկրտչյանը:

«Տարբեր ծրագրերի իրականացումը եւ ազատ տնտեսական գոտու հիմնումը Իրանի կողմից հնարավորություն են տալիս երկու կողմերին նոր ծրագրեր առաջարկել հատկապես գործարար ոլորտում: Հայկական կողմը պետք է լուրջ ակնկալիքներ ունենա հայ-իրանական սահմանին տեղակայված, շուտով գործարկվելիք այդ ազատ տնտեսական գոտուց: Այս ծրագրով հայկական և իրանական բիզնեսները պետք է զարգացում ապրեն: Ազատ տնտեսական գոտին Իրանին թույլ կտա Հայաստանով դեպի ԵԱՏՄ բազմամիլիոնանոց շուկա ապրանքներ արտահանել: Իսկ Իրանի համար ամենահեռանկարային ոլորտներից մեկը, թերևս, էներգետիկ ռեսուրսներն են»,-նշեց իրանագետը:

Նրա դիտարկմամբ՝ Հայաստանն ու Իրանը տարածաշրջանային անվտանգության կերտողներն են, ոչ թե անվտանգության սպառնալիքներ, ինչպես Թուրքիան և Ադրբեջանը:

«Եթե անգամ հայ-իրանական հարաբերություններում խնդիրներ կան, դրանք լուծելի են: Սակայն լուրջ խնդիրներ, որպես այդպիսին, չկան: Ցանկացած խնդրի պետք է հետամուտ լինել և փորձել լուծումներ գտնել՝ բանակցությունների ճանապարհով, ոչ թե հակասությունների»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Իրան կատարած այցին՝ Կարեն Մկրտչյանը նշեց, որ Սերժ Սարգսյանի  ներկայությամբ Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությունը պատվելը նշանակում է, որ հայ-իրանական երկկողմ հարաբերությունները  բարձր մակարդակի վրա են:

«Հայկական պատվիրակության կազմում է նաեւ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը: Տնտեսական կապերում առաջընթաց գրանցելու համար կարեւոր է տնտեսական բլոկի նախարարների այցելությունը»,- ասաց իրանագետը՝ հավելելով, որ  ՀՀ Նախագահի՝ իրանական լրատվամիջոցներին վերջերս տված  հարցազրույցները փաստում են, որ ՀՀ եւ Իրանի արտաքին քաղաքականության մեջ կարեւոր ընդհանրություններ կան:  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am