Միրզոյանն առաջարկում է ընդլայնել կառավարության և ԱԺ լիազորությունները25 հունիսի 2019 - 12:33 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեղինակել է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է ընդլայնել կառավարության ու Ազգային ժողովի լիազորություններն՝ ի հաշիվ վարչապետի լիազորությունների: «Այս փաթեթով փոփոխություն է նախատեսվում «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում, ինչպես նաև ՏՄՊՊՀ-ին ու ՀԾԿՀ-ին, կոռուպցիայի կանխարգելմանը և այլնին վերաբերող օրենքներում։ Փոփոխությունների հիմնական նպատակն է խորհրդարանական կառավարմամբ պայմանավորված՝ կտրուկ բարձրացնել ԱԺ-ի դերը ինքնավար մարմինների ձևավորման հարցում, նաև ԱԺ-ի դերի բարձրացման շրջանակներում՝ ընդդիմադիր և կառավարման ֆրակցիաների դերակատարումների հատուկ ընդգծումն է, ինչպես նաև կոռուպցիայի հանձնաժողովի շուտափույթ ձևավորումը»,- նշել է Միրզոյանը։ Նախագծով առաջարկվում է փոխել Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) ձևավորման սկզբունքները։ «Այսօր գործող կարգավորումներով՝ այդ հանձնաժողովների նախագահներին և անդամներին ԱԺ-ն նշանակում է վարչապետի առաջարկությամբ: Նոր օրինագծով նախատեսվում է, որ նշված հանձնաժողովների առաջին կազմի նախագահների լիազորությունները դադարելուց կամ դադարեցվելուց հետո հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոններում թեկնածու առաջադրելու իրավունքը վարչապետի փոխարեն վերապահվելու է Կառավարությանը։ Նախագիծը նախատեսում է, որ այդ հանձնաժողովների անդամների թափուր պաշտոններում թեկնածուներին հաջորդաբար առաջադրում են Կառավարությունը, Ազգային ժողովի կառավարող և ընդդիմադիր խմբակցությունները»,- ասել է ԱԺ նախագահը։ Միրզոյանը նաև շեշտել է, որ այս փոփոխություններով լրացուցիչ երաշխիքներ կձևավորվեն ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների համար՝ նման մարմիններում իրենց թեկնածություններին առաջադրելու համար։ Ինչ վերաբերում է Կոռուպցիայի կանխարգելման մարմնի ձևավորմանը՝ Միրզոյանն ասել է, որ ինքն առաջարկում է, որ այն ձևավորվի գործադիր, օրենսդիր և դատական իշխանութունների կողմից առաջադրված թեկնածուների կողմից, այն տարբերությամբ, որ այստեղ կարող է մեխանզիմով ձևավորվել նաև առաջին կազմը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Տասմագամբետով․ ՀԱՊԿ-ից դուրս գալը կլինի ՀՀ ինքնիշխան որոշումը, բայց այդ դեպքում ուժերի բալանսը Հրվ. Կովկասում կարող է փոխվել Նա նշել է, թե կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի նկատմամբ Գարեգին Բ․ Հերոսական անցյալով հզոր մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները Նա նշել է, որ մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա |