211652_close_icon
views-count5723 դիտում article-date 15:58 15-02-2020

Տավուշի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Ապօրինի ծառահատումները կանխելու նպատակով իրականացրած միջոցառման շրջանակներում փետրվարի 13-ի գիշերը ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները հայտնաբերել և բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել փայտանյութով բարձված «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա։ Այն վարած Արծվաբերդի 53-ամյա բնակիչը փայտանյութի օրինականությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր