439.88
4.45
403.71
-1
Եղանակը Երևանում
Հայ

Ոստիկանությունը ներկայացրել է կորած 14–ամյա Հայկի տեղաշարժման մանրամասները

17:13
13 Հունիսի 2018
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հունիսի 8-ին ժամը 17.00-ի սահմաններում 2004 թ. ծնված Հայկ Հարությունյանը դուրս է եկել տնից և չի վերադարձել:

Այդ մասին նույն օրը ժամը 23.50-ին ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակչուհի Հասմիկ Հարությունյանից, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, անչափահաս Հ. Հարությունյանը նկատվել է Այնթապ գյուղի «Ինեսա» սուպերմարկետի մոտակայքում, ինչի մասին բնակիչները զանգահարել են երեխայի հորը՝ Գագիկ Հարությունյանին, սակայն մինչ հոր գալը՝ մոտ մեկ ժամ անց, Հայկ Հարությունյանը հեռացել է նշված վայրից։

14–ամյա պատանուն հայտնաբերելու նպատակով անմիջապես սկսվել են որոնողական աշխատանքներ, որոնց ընթացքում վեր են հանվել Այնթապ գյուղում գտնվող սուպերմարկետի, դրա մոտակայքում առկա գազալցակայանի տեսաձայնագրիչ սարքերի տեսաձայնագրությունները, որտեղ երևում է, որ նա շարժվում է Նորագավիթ թաղամասի ուղղությամբ, ինչից հետո տարածքում առկա տեսախցիկների տեսաձայնագրություններում նրա հետագա շարժը չի գրանցվել:

Загружается новость ... "Право"

Ոստիկանությունը ձեռնարկել է համապատասխան որոնողական միջոցառումներ Այնթապ, Նոր Խարբերդ գյուղերում, Նորագավիթ թաղամասում, Երևան քաղաքում: Անցկացվել են հարցազրույցներ բնակչության շրջանում:

Միաժամանակ, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության կողմից հեռուստատեսությամբ լուսաբանվել է Հ. Հարությունյանի կորելու փաստը:

Հունիսի 11–ին տվյալ փաստի կապակցությամբ կազմվել է հետախուզական գործ, ինչի շրջանակում համապատասխան կողմնորոշումներ են ուղարկվել ոստիկանության այլ ստորաբաժանումներ:

«Հունիսի 11–ին ժամը 22.50-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում քաղաքացի Ա. Զաքարյանից ահազանգ է ստացվել, որ անչափահաս Հ. Հարությունյանի արտաքինով նման մի երեխայի մի քաղաքացի նկատել է Արագած գյուղից Ծաղկալանջ գյուղ տանող ճանապարհին»,– նշվում է հաղորդման մեջ։

Ներկայում հիշյալ և հարակից տարածքներում իրականացվում են որոնողական աշխատանքներ։

Հայկ Հարությունյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել` 1-02, 010 59-06-25 հեռախոսահամարներով: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:56
09 Մարտի 2024
Գյումրիի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ փրկարարները պատուհանից տարհանել են երեք ամսական երեխայի
Փրկարարները պատուհանից տարհանել են երեք ամսական երեխայի
15:40
07 Մարտի 2024
33–ամյա քաղաքացին փորձել է նետվել Դավթաշենի կամրջից
Երևանում  ինքնասպանության փոորձ է կանխվել
13:12
07 Մարտի 2024
Տղամարդը փորձել է ինքնահրկիզվել կառավարության շենքի մոտ
Տղամարդը փորձել է ինքնահրկիզվել կառավարության շենքի մոտ
12:46
07 Մարտի 2024
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 87–ամյա տղամարդու դին
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 87–ամյա տղամարդու դին
19:37
06 Մարտի 2024
Գեղարքունիքում մեքենաներ են բախվել․ կա զոհ և հինգ վիրավոր
Գեղարքունիքում մեքենաները բախվել ու ջարդուփշուր են եղել․ կա զոհ և հինգ վիրավոր
14:47
06 Մարտի 2024
Քաղաքացին բարձրացել է Արագած լեռն ու առատ ձյան պատճառով չի կարողանում իջնել․ դեպքի վայրում է փրկարարների 3 մարտական հաշվարկ
Քաղաքացին բարձրացել է Արագած լեռն ու առատ ձյան պատճառով չի կարողանում իջնել
11:53
06 Մարտի 2024
Խոշոր հրդեհ Երևանում․ տարհանվել է 7 մարդ և 1 շուն, բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի (ՖՈՏՈ)
Խոշոր հրդեհ Երևանում․  բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի․ ՖՈՏՈ
21:15
05 Մարտի 2024
59-ամյա որդին ձեռնափայտով հարվածել է 91-ամյա հորը ոը գրպանից գողացեկ 59 700 դրամ
59-ամյա որդին ձեռնափայտով հարվածել է 91-ամյա հորը ոը գրպանից գողացեկ 59 700 դրամ
11:05
05 Մարտի 2024
Արտակարգ դեպք Երևանում․ ավտովթարից հետո կին վարորդները վիճել են, ճանկռել և ոտքով հարվածել միմյանց
Արտակարգ դեպք Երևանում․ ավտովթարից հետո կին վարորդները վիճել են, ճանկռել և ոտքով հարվածել միմյանց