ՀՀ-ում 1 շաբաթում կովիդից մահվան 7 դեպք է գրանցվել և 965 նոր վարակում

ՀՀ-ում 1 շաբաթում կովիդից մահվան 7 դեպք է գրանցվել և 965 նոր վարակում

PanARMENIAN.Net - Հայաստանում հուլիսի 18-24-ը կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 425,365-ի` ավելանալով 965-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան 7 դեպք է գրանցվել։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8633 դեպք կա։

Ապաքինվել է ևս 547 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 413,901 է։ Փաստացի բուժվողների թիվը 736 է։

Ընդհանուր առմամբ 3,154,685 թեստ է արվել, մեկ շաբաթում` 6158։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---