Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Քաղաքը կարդում է. հուլիսի 30-ից օգոստոսի 1-ը կանցկացվի Գրքի երևանյան չորրորդ փառատոնը

Քաղաքը կարդում է. հուլիսի 30-ից օգոստոսի 1-ը կանցկացվի Գրքի երևանյան չորրորդ 
փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Մշակութային հասարակություն» հասարակական կազմակերպությունն իրականացնում է Գրքի երևանյան չորրորդ փառատոնը:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը տեղեկացնում է, որ գրական մրցույթը փառատոնի կարևոր բաղադրիչներից է. այն անցկացվում է «Արձակ» (1 մրցանակ) և «Պոեզիա» (1 մրցանակ) անվանակարգերում: Փառատոնը կանցկացվի հուլիսի 30-ից օգոստոսի 1-ը։  «Արձակ» անվանակարգում ներկայացվել է 70, «Պոեզիա» անվանակարգում՝ 76 հայտ: Մրցույթի արդյունքները հայտնի կլինեն փառատոնի փակման արարողության ժամանակ՝ օգոստոսի 1-ին: Ստեղծագործությունների գնահատման չափանիշներն են՝ կառուցվածքը, լեզուն և ոճը, գեղարվեստական տեքստի օրիգինալությունը։

Փառատոնի գրական մրցույթի ժյուրիի կազմում են գրաքննադատ, գրող, թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանը,  արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Գուրգեն Խանջյանը,  գրականագետ Ալվարդ Սեմիրջյանը, գրականագետ Հասմիկ Խեչիկյանը, գրականագետ Քրիստինե Հովհաննիսյանը:

Գրքի երևանյան 4-րդ փառատոնի նպատակն է հայ ժամանակակից գրականությունն ընթերցողին ավելի ճանաչելի և ընդունելի դարձնելը, գրող-գրական գործակալ-հրատարակիչ-ընթերցող շղթայի ամրապնդումը, նոր հրատարակությունների մասին տեղեկատվությունն առավել հասանելի դարձնելը:

Փառատոնի ընթացքում նախատեսվում են ցուցահանդես-վաճառք, շնորհանդեսներ, գրական քննարկումներ, մասնագիտական աշխատարաններ, հանդիպումներ հատուկ հյուրերի հետ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]