1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ռոման Բերեզովսկու անվան ֆուտբոլային մրցաշարում հաղթող ճանաչվեց Վանաձորի թիվ 1 դպրոցի թիմը

Ռոման Բերեզովսկու անվան ֆուտբոլային մրցաշարում հաղթող ճանաչվեց Վանաձորի 
թիվ 1 դպրոցի թիմը

ԳՅՈՒՄՐԻ,  10 ՄԱՅԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Արամ Սարգսյանի անվան խաղերի մանկապատանեկան մարզադպրոցում մայիսի 10-ին կայացավ դպրոցականների ֆուտբոլային մրցաշար, որին մասնակցում էին ԿԳՄՍ նախարարության Վանաձորի թիվ 1, Գյումրու թիվ 6 և 23, ինչպես նաև ՌԴ կրթության նախարարության ենթակայության Գյումրու թիվ 19 դպրոցի աշակերտները:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ մրցաշարն այս տարի պիլոտային է և անցկացվում է  Ռոման Բերեզովսկու մրցանակի համար՝ հաջորդ տարի նախատեսված ֆուտբոլային մեծ մրցաշարի նախապատրաստման շրջանակում: Այն նպատակ ունի մասսայականացնել բակային ֆուտբոլը:

Հայաստանի ազգային հավաքականի դարպասը 20 տարի պաշտպանած հայտնի դարպասապահ Ռոման Բերեզովսկուն մրցումներին տեսնելը շատ երեխաների համար անսպասելի էր ու լավագույն նվերը: Այն փաստը, որ հայտնի դարպասապահն իրենց հետևում է հանդիսականների աթոռին նստած, ոգևորում էր: «Արդեն իսկ լավ երեխաների եմ տեսնում, հենց այսպես պետք է լավ ֆուտբոլիստներ ծնվեն: Հույս ունեմ, որ երեխաները կկարողանան մրցելուց բացի նաև լավ ընկերներ դառնալ, քանի որ ֆուտբոլում հաղթում են ընկերական լավ խաղի շնորհիվ»,- «Արմենպրես»-ի հետ ունեցած զրույցի ժամանակ ասաց Ռոման Բերեզովսկին՝ խորհուրդ տալով երեխաներին շատ աշխատել:

 Մրցաշարն անցավ համառ պայքարում: Արդյունքում երրորդ հորիզոնականում հայտնվեց Գյումրու թիվ 6 դպրոցի թիմը, երկրորդում՝ թիվ 23 դպրոցի թիմը, իսկ լավագույն թիմը Վանաձորի թիվ 1 դպրոցինն էր: Լավագույն եռյակի համար նախատեսված էին գավաթներ ու մեդալներ: Խրախուսական մրցանակի արժանացավ թիվ 19 դպրոցը: Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան բոլոր թիմերին գնդակներ նվիրեց:

«Տպավորությունս շատ մեծ է: Հատկապես վերջին խաղը համառ պայքարում էր ընթանում, շատ հետաքրքիր գոլային պահերի ականատեսն եղա: Շատ լավ էր ամեն ինչ կազմակերպված»,-վերջում իր տպավորությունները կիսելով՝ նշեց հայտնի դարպասապահը՝ անկեղծանալով, թե նույնիսկ եղան պահեր, երբ ցանկություն կար երեխաների հետ խաղահրապարակում հայտնվելու:

Մրցաշարն անցկացվեց Ռոսսոտրուդնիչեստվոյի հովանու ներքո՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ու ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ: Մրցույթի համակազմակերպիչն էր «Բարության ուղի» հասարակական կազմակերպությունը:

 

 Արմենուհի Մխոյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]