Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Էյր Բալթիկ»-ը բավական բարձր է գնահատում Երևան ուղիղ չվերթը վերաբացելու հավանականությունը

«Էյր Բալթիկ»-ը բավական բարձր է գնահատում Երևան ուղիղ չվերթը վերաբացելու 
հավանականությունը

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռիգա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) մայիսի 28-ին հանդիպել է լատվիական «Էյր Բալթիկ» ավիաընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մարտին Գաուսի (Martin Gauss) հետ։
 
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից տնտեսության և հատկապես ավիափոխադրումների ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը՝ հավելելով, որ ուղիղ ավիաչվերթների առկայությունը մեծ խթան կհանդիսանա տարածաշրջանի հետ տնտեսական հարաբերությունների, մարդկային շփումների և զբոսաշրջության զարգացման համար։
 
«Էյր Բալթիկ» ավիաընկերության գլխավոր գործադիր տնօրենն իր հերթին նշել է, որ իրենց կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում Երևանի հետ ուղիղ չվերթը վերաբացելու հավանականությունը բավական բարձր է գնահատվել։
 
Մարտին Գաուսը միաժամանակ հավելել է, որ տեխնիկական վերազինման գործընթացը և առաջիկա տարիների համար ավիաընկերության զարգացման ծրագիրը ավարտին հասցնելուց հետո իրենք միանշանակ կանդրադառնան Հայաստանի հետ ուղիղ օդային հաղորդակցության վերականգնմանը և տարանցիկ չվերթների իրականացման հնարավորությանը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]