Անվտանգության նկատառումներից ելնելով` հայկական արտադրության ԱԹՍ–ն մանրամասն չի երևում հրապարակված տեսանյութի կադրերում։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը տեսանյութ է հրապարակել` մեկ հատված ներկայացնելով նոր տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքերի փորձարկումներից։
«Հայկական ռազմարդյունաբերության հերթական ձեռքբերումը»,–ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութին կից գրել է նախարարը։